Ողբերգական վթար Դրմբոն-Մարտակերտ ճանապարհին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 27-ին՝ ժամը 10:40-ին, Արցախի ՆԳՆ ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի «Քեմքեշ» կոչվող տեղամասում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել` մահվան ելքով:

Դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության ոստիկանության և ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի հերթապահ օպերատիվ խմբերը, ինչպես նաև քննչական կոմիտեի քննչական խումբը և շտապ օգնության կայանի բուժանձնակազմը։

Պարզվել է, որ ժամը 10:25-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի 18-ամյա բնակիչ Է. Օ.-ն, վարելով «Օպել աստրա» մակնիշի ավտոմեքենան, Դրմբոն-Մարտակերտ ավտոճանապարհի 33-րդ կիլոմետրին դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և կողաշրջվել։

Պատահարի հետևանքով ուղևոր` Մարտակերտ քաղաքի 16-ամյա բնակիչ Ա.Խ.-ն տեղում մահացել է։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտակերտի շրջանային բուժմիավորում»։
Վթարի նախնական պատճառը արագության գերազանցումն է:
Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն։