Փոխվարչապետ Մաթևոսյանը Ողջաբերդ բնակավայրում հանդիպել է սողանքային գոտում գտնվող տների բնակիչներին

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը օգոստոսի 26-ին, Կատայքի մարզ կատարած այցի ընթացքում, հանդիպել է Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող բնակելի տների բնակիչներին, տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։

Հիշեցնենք, որ Կառավարությունը, 2022 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ, 241 մլն 897 հազար դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 15 բնակելի տների բնակիչներին բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան գնելու համար։

Այցի ընթացքում փոխվարչապետին ուղեկցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, պաշտոնատար այլ անձինք։

Փոխվարչապետը ողջաբերդցիների հետ զրույցում ընդգծել է, որ Կառավարությունը, կարևորելով քաղաքացիների՝ անվտանգ պայմաններում ապրելու անհրաժեշտությունը, հաստատակամ է խնդրի փուլ առ փուլ լուծման հարցում։

Բնակիչները շնորհակալություն են հայտնել Կառավարությանը՝ տարիներ շարունակ բարձրաձայնվող խնդրին արձագանքելու և բնարականի գնման վկայագրեր տալու որոշման համար։ Պաշտոնատար անձինք զրույցի ընթացքում ողջաբերդցիներին ևս մեկ անգամ ներկայացրել են փոխհատուցում ստանալու ընթացակարգերը և նշել, որ ընդամենն օրեր անց նրանց արդեն կտրվեն վկայագրերը՝ հորդորելով այն իրացնել սահմանված ժամկետում:

Այցի ընթացքում փոխվարչապետը ծանոթացել է նաև Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում «Գառնու տաճարի մերձակա տարածքի բարեկարգում» ենթածրագրի շինարարական աշխատանքների ընթացքին։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը տեղեկացրել է, որ այն 3.4 մլրդ դրամ արժեքով իրականացվող չորս ենթածրագրերից վերջինն է՝ հավելելով, որ դրանցից երեքն արդեն ավարտվել և հանձնվել են համայնքի բնակիչներին։

Ներկայում ընթանում են «Գառնու տաճարի մերձակա տարածքի բարեկարգում» ենթածրագրի շինարարական աշխատանքները, արժեքը՝ 551 մլն 945 հազար դրամ, որոնց ավարտը նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերին:

Վերջնարդյունքում ստեղծվելու է կայանատեղի՝ զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոմեքենաների համար, բարեկարգվելու են դեպի Գառնու տաճար և նոր կայանատեղի տանող ճանապարհների մայթերը և երթևեկելի հատվածները, բարեկարգվող փողոցները կահավորվելու են ճանապարհային նշաններով, զբոսաշրջային ցուցանակներով և համապատասխան գծանշումներով, թեքահարթակներով: Նախատեսվում է նաև բարեկարգել Գառնու տաճարի պարսպի մերձակա հրապարակը, դիտահարթակը և այլն։