Ուղևորների զգոնությունը բարձրացնելու նպատակով մետրոյում եռալեզու հայտարարություններ կհնչեն
Հասարակություն
26.08.2022 | 23:29Ազգային անվտանգության մարմինների կողմից մշտապես իրականացվող կանխարգելիչ գործառույթների շրջանակներում նախաձեռնվել է Երևանի մետրոպոլիտենի կայարանային համալիրներում և վագոններում հնչեցնել իրազեկման եռալեզու հայտարարություններ` ուղևորների զգոնությունը բարձրացնելու նպատակով, տեղեկացնում է Երևանի Մետրոպոլիտենը:
Հայտարարությունների մեջ ասվում է, որ մետրոպոլիտենի կայարանային համալիրներում կամ վագոնի մեջ գտնվելու ընթացքում կասկածելի իր նկատվելու դեպքում ում պետք է դիմի ուղևորը, մասնավորապես ՝ կայարանային համալիրներում գտնվելու ժամանակ պետք է դիմի կայարանի հերթապահին, իսկ վագոնում գտնվելու ժամանակ, ուղևոր-մեքենավար ուղիղ կապի միջոցով, մեքենավարին։