Սուրեն Պապիկյանը Նորակերտ համայնքի շուրջ 700 բնակիչների` իրեն ուղղված դիմումի հիման վրա դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով ներկայացված փաստերի առնչությամբ քրգործ հարուցել 

Լուրեր

24.05.2026 | 13:50
Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում
24.05.2026 | 13:34
Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 13:20
Կարելի՞ է քվեարկել ժամկետանց անձնագրով. պարզաբանում է Նելլի Դավթյանը
24.05.2026 | 13:02
Ես օգնել եմ, որ պատերազմը կանգնի․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 12:35
Ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
24.05.2026 | 11:48
Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել
24.05.2026 | 11:36
«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ
24.05.2026 | 11:16
Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
24.05.2026 | 10:04
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար․ Փաշինյան
24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
Բոլորը

Մայիսի 18-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի շուրջ 700 բնակիչների` իրեն ուղղված դիմումի հիման վրա դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` խնդրելով ներկայացված փաստերի առնչությամբ հարուցել քրեական գործ. տեղեկացնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Համայնքի բնակիչների հաղորդումների, ինչպես նաև մայիսի 15-ին hetq.am կայքում հրապարակված նյութի համաձայն` համայնքի ղեկավարի և ավագանու կողմից ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով օտարվել են համայնքին պատկանող մի շարք անշարժ և շարժական գույք:

Տեղում համապատասխան ուսումնասիրություններ կատարելու նպատակով մայիսի 18-ին նախարարի հանձնարարականով Նորակերտ էին գործուղվել ՏԿԶՆ աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության վարչական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետներ Արկադի Չերչինյանը և Արամ Սարգսյանը։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ համայնքապետարանում բացակայում են համայնքին պատկանող գույքի օտարման օրինականության վերաբերյալ փաստաթղթերը։

Հաշվի առնելով Հետքի կողմից կատարված հրապարակումը և հիմք ընդունելով ՀՀ ՏԿԶՆ իրավաբանական վարչության եզրակացությունն առ այն, որ Նորակերտ համայնքի ղեկավարի և ավագանու կողմից իրականացված գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսդրությամբ սահմանված հանցակազմի առերևույթ տարրեր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին ենթակետով, խնդրել է ՀՀ գլխավոր դատախազին հարուցել քրեական գործ։