Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ նախորդ կառավարության թայֆայական մտածելակերպի մասին. ԿԳ նախարարի ֆեյսբուքյան նոր գրառումը
ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել, որում մասնավորապես ասվում է. «Կարեն Կարապետյանը Մերուժան Տեր-Գուլանյանի ամսագրի համար 45 միլիոն դրամ գումար ունեցել է, Փյունիկի դպրոցի համար՝ ոչ: Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ նախորդ կառավարության թայֆայական մտածելակերպի մասին»:
Հիշեցնենք, որ նախարարը ֆեյսբուքյան իր մեկ այլ գրառմամբ տեղեկացրել էր, որ զրուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դպրոցների փակման հարցի վերաբերյալ: «Նախարարության նոր ղեկավարության ընդհանուր դիրքորոշումն է, որ դպրոցներ փակելով հնարավոր չէ հասնել հաջողությունների կրթական ոլորտում: Ուստի, հաջորդ շաբաթ դիմելու եմ կառավարությանը Կոտայքի մարզի Փյունիկ համայնքի դպրոցը հունիսի մեկից փակելու կառավարության որոշումը կասեցնելու համար»,- գրել էր նա: