Փրկարարներին հաջողվել է մարել Վարանդայում բռնկված հրդեհը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարանդա համայնքի տարածքում բռնկված հրդեհը մարվել է երեք մարտական հաշվարկի և փրկարարների համառ ջանքերով:

ԱՀ ԱԻՊԾ տեղեկացմամբ՝ օգոստոսի 22-ին՝ ժամը 11:43-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Վարանդա համայնքի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:

Ժամը 11:44-ին Մարտունու հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով մեկնել է կանչի վայր: Օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո և հրդեհաշիջման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, ժամը 12:05-ին, օգնության է ուղարկվել երկրորդ հրշեջ մեքենան և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը :

Հաշվի առնելով բռնկված հրդեհի վտանգավորությունը և տարածման ռիսկերը ժամը 12:27-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից օգնության է ուղարկվել ևս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:00-ին, լիկվիդացվել` ժամը 20:30-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Աշան համայնքի հինգ բնակիչ, օգտագործվել է երկու միավոր թրթուռավոր տրակտոր և մեկ միավոր ջրատար ավտոմեքենա՝ «Վարանդաշին» ՓԲԸ-ից:

Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 150 հա չոր խոտատարածք, թփուտներ և հնձած դաշտ:

Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: