Ծննդյան օրով իրերն էր հավաքում․ ի՞նչ իրավիճակ է դատարկվող Աղավնոյում ու Բերձորում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
08.06.2026 | 03:19
Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:03
ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:01
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյուքները
08.06.2026 | 02:44
ԿԸՀ-ն դեռ տվյալներ չի հայտնել, ինչպե՞ս եք ասում, որ հաղթել եք. Factor TV-ի հարցը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:28
ՔՊ-ն միանձնյա կձևավորի կառավարություն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:11
Ամփոփվել են 374 տեղամասերի արդյունքներ
08.06.2026 | 01:57
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.06.2026 | 01:33
Որ ուժերն են անցնում խորհրդարան այս պահի տվյալներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 01:19
ՔՊ-ն առաջատար է 2/11 տեղամասում, երկրորդը՝ «Ուժեղ Հայաստանն» է
08.06.2026 | 01:08
2/17 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատարն է, «Ուժեղ Հայաստան»-ը՝ երկրորդը
08.06.2026 | 00:59
Եկեք սպասենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.06.2026 | 00:53
Էմոցիոնալ պոռթկումներ էին․ Մհեր Արմենիան՝ Փաշինյանին սատանայի հետ համեմատելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
08.06.2026 | 00:48
Ընտրությունների արդյունքները 110 տեղամասերի տվյալներով
Բոլորը

Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի 86-ամյա բնակիչը չի ցանկացնում իր տունը թողնել հակառակորդին։ Երիտասարդներից մի քանիսն էլ մտադիր չեն հեռանալ գյուղից, որն առաջիկա օրերին անցնելու է հակառակորդի վերահսկողության տակ։

Հայկարամը սոցցանցի իր էջում այսօր առավոտյան տեսանյութ է տարածել, որտեղ ասում է, որ ինքն ու ևս մի քանի հոգի դեռ չեն լքել գյուղը։

Ո՛չ Հայկարամի, ո՛չ էլ Աղավնոյում գտնվող այլ բնակչի հետ կապ հաստատել չհաջողվեց․ գյուղն արդեն մի քանի օր է՝ զրկված է կապից։ Երեկ՝ օգոստոսի 21-ին Աղավնոյից վերադարձել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը․ նա մինչ այս կոչ էր անում տեղափոխվել Աղավնո և պաշտպանել գյուղը։

Սուրեն Պետրոսյանի խոսքով՝ Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո բնակավայրը հակառակորդին է հանձնվում իշխանության և ընդդիմության փոխհամաձայությամբ, իսկ սովորական բնակչությունը պայքարի միջոց չուներ, հատկապես՝ տեսնելով քաղաքական իշխանության կամքի բացակայությունը։

Այլ ելք, քան տները թողնելն ու հեռանալն է, բնակիչները չունեին, ասում է Արմեն Նիազյանը, որը վերջին մեկ շաբաթն Աղավնոյում է անցկացրել և նույնպես երեկ է վերադարձել։

Իրավիճակը գրեթե նույնն է Բերձորում։ Factor TV-ն կարողացավ կապ հաստատել Բերձորի բնակիչ Հերմինե Սահակյանի հետ։ Նրանք դեռ չեն լքել իրենց տունը, բայց իրերն արդեն կապել են։ Էլեկտրականությունից ու ջրից զրկված են արդեն քանի օր։

Բնակիչները մեծամասամբ հեռանում են՝ առանց տները վնասելու։ Թե մինչ այս պահը քանի ընտանիք է տեղափոխվել թշնամուն հանձնվելիք բնակավայրերից, քանիսն է բնակարանով ապահովվել, Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում առայժմ չեն հստակեցնում։

Բնակիչներին կտրվի թե՛ միանվագ ֆինանսական աջակցություն, թե՛ վարձավճարի փոխհատուցում, և թե՛ բնակարանների գնման սերտիֆիկատներ՝ ասում է նախարարության խոսնակը։ Հարցին՝ արդյո՞ք փոխհատուցում կտրվի նաև հեռանալուց առաջ իրենց տները հրդեհած քաղաքացիներին, ասացին՝ այո՛, կստանան։

Օր-օրի դատարկվող Աղավնոն արնահոսող վերքի է նման, ուր ամեն բացվող առավոտն ավելի մեծ ցավ ու տխրություն է բերում։ Արմեն Նիազյանը 7-ամյա Ալեքսի մասին է պատմում, որ ծննդյան օրով իրերն էր հավաքում։

Աղավնոն շուրջ 180 բնակիչ ունի․ Արցախի իշխանությունները նրանց զգուշացրել էին, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է բոլորը լքեն գյուղը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան