Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը պարզեցրել են տարանցիկ փոխադրումները
Քաղաքականություն
22.08.2022 | 15:20Մոսկվան, Թեհրանը և Բաքուն այսօր հուշագիր են ստորագրել տարանցիկ երթևեկության դյուրացման մասին։ Այս մասին հայտնել է Իրանում Ռուսաստանի առևտրային առաքելությունը, գրում է Prime-ը։
«Օգոստոսի 22-ին Թեհրանում հուշագիր է ստորագրվել Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի միջև տարանցիկ երթևեկության դյուրացման վերաբերյալ: Այս փաստաթուղթը պետք է օգնի պարզեցնել և արագացնել մաքսային ընթացակարգերն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար»,- ասվում է առևտրային առաքելության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրությունում։
Տաթև Ֆռանգյան