Սևքարում հրդեհից որևէ կենդանի չի տուժել. ՍԱՏՄ
Արագ արձագանքելով ստացված ահազանգին այն մասին, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրի գոմերից մեկում հրդեհ է բռնկվել, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները մեկնել են դեպքի վայր։ Այս մասին նշված է ՍԱՏՄ-ի ֆեյսբուքյան էջում:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ որևէ կենդանի չի տուժել. խոշոր եղջերավորները եղել են արոտում, իսկ երկու հորթին և մեկ խոզին հաջողվել է արագ հանել գոմից։