Քննարկվել են «Արմենալ» գործարանի արտադրանքը ԵՄ արտահանելուն առնչվող հարցեր
Տնտեսություն
20.08.2022 | 14:51Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն այցելել է «Արմենալ» գործարան՝ ընկերության գործունեությանն ու ծրագրերին ծանոթանալու նպատակով։
Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից, շրջայցի ընթացքում քննարկվել են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» (GSP+) դադարեցման պայմաններում գործարանի արտադրանքի դեպի ԵՄ արտահանմանն առնչվող հարցերը։
«Արմեն Արզումանյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել գործարանի արտադրողականության զարգացման, կարողությունների հզորացման և նոր արտադրատեսակների արտադրության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին»,- ասված է հաղորդագրության մեջ։