Որքան համակերպվենք, ունենալու ենք «Սուրմալու»-ի նման դեպքեր, չինովնիկները վայելելու են իրենց կյանքը․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Սուրմալու»-ի պայթյունից անցել է 6 օր, որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Մարդկանց խախտված իրավունքների և այլ հարցերի մասին Factor TV-ն զրուցել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։

-Տիկի՛ն Կարապետյանց, սկսենք նրանից, որ պետությունը պետք է ապահովի մարդկանց անվտանգությունը։ Եթե չի կարողացել ապահովել, դրա համար ո՞վ է պատասխան տալիս։

-Համապատասխան մարմինները, որոնք պետք է իրականացնեին վերահսկողություն։ Շատերին թվում է, թե դա ինչ-որ վերացական կատեգորիա է՝ եկան, մտան, ակտը գրեցին, մաքսիմում մի քանի հազար դրամ էլ տուգանեցին, գնացին։ Բայց դա այդպես չի իրականացվում։

Բոլոր այն դեպքերում, երբ տեսնում են, որ կա խախտում և կա լուրջ վտանգ, գուցե կարիք կար նաև ինչ-որ նախաձեռնությա՞մբ հանդես գալու, դիմելու ինչ-որ մարմինների, Կառավարություն։ Ես գիտեմ մոտավորապես ոնց է լինելու։ Կգտնեն, օրինակ, այն տեսուչին կամ այն ամենացածր աստիճան ունեցող սպային վերահսկող մարմիններում ու կասեն, որ մեղավորն ինքն է, իրեն մատաղ կանեն։

Զոհվածների, նրանց իրավահաջորդների, վիրավորների իրավունքների պաշտպանության տեսանկյունից ի՞նչ պետք է արվի։ Ինչպե՞ս պետք է հատուցվի, ինչպե՞ս պետք է վերականգնվեն իրավունքները։ Վիրավորներին, հասկանալի է, բուժօգնություն ցուցաբերվել է, դրանով ավարտվո՞ւմ է ամեն ինչ։

-Իրականում՝ ոչ, իհարկե։ Որովհետև պիտի որ արդեն քրեական գործեր հարուցված լինեն։ Պետք է գտնվեն մեղավորները, ու նաև մարդկանց հատուցման մի մասով պետությունն է կրում պատասխանատվությունը, բայց մի մասն էլ պիտի մեղավոր կողմը հատուցի։ Բայց դա շատ երկար ժամանակ կտևի։

Ասացիք, որ միայն ստորին օղակի մարդկանց են մեղադրելու։ Կա՞ հնարավորություն՝ պարզելու ամբողջ շղթան։ Ստուգումներից տարի ու կես հետո խախտումները չեն վերացվել։

-Այո, պարբերաբար կրկնվող խախտումների վերաբերյալ պիտի զեկուցվեր վերադասության կարգով մինչև նախարար։ Նախարարն էլ իր հերթին պիտի զեկուցեր Կառավարությանը, ասեր, որ կա այսպիսի խնդիր։ Այսինքն, շղթան բավական բարձր է։

Բայց այդքան երկար ու խորը մեր իրավապահ մարմինները երբեք չեն փնտրում, երբեք չեն փորում, չեն էլ փորձում անել, որովհետև այդպես ընդունված է, որ եթե մարդը զբաղեցնում է բարձրագույն պաշտոններ, ինքը ամենապաշտպանվածն է այս երկրում՝ ի տարբերություն ՀՀ շարքային քաղաքացու կամ ստորադաս ատյաններում ծառայողների։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան