Երեխայի բժշկական քարտը` նախկին 026 ձևը, կթվայնացվի
Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հերթական քննարկումը` ուղղված ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում մի շարք գործընթացների իրականացմանն ու կազմակերպմանը: Քննարկվել է երեխայի բժշկական քարտի թվայնացման աշխատանքների նպատակահարմարությունը:
Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ քննարկմանը ներկա պոլիկլինիկական ծառայության ղեկավարները անդրադարձել են երեխայի բժշկական քարտի լրացման և տրման վերաբերյալ ընթացիկ խնդիրներին, ներկայացրել լուծման տարբերակներ: