Փողոցային առևտուրը վերացնելու նախագիծ է մշակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը

Փողոցային առևտուրը կարգավորելու նպատակով Կառավարությունը հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

«Երևան համայնքը և մեր այլ համայնքներ բախվում են այն խնդրին, որ փողոցային առևտուրն անընդհատ կա, և ինչքան էլ տույժեր են կիրառվում, վարչական ակտեր, խնդիրը չկարգավորված է մնում»,- նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանի գործընկերներն են հիմնականում նախագծի վրա աշխատել և առաջարկում են, որ ոչ միայն կարողանան վարչական տուգանք կիրառել, այլ նաև այն ապրանքները, որոնք այդ պահին կհայտնաբերվեն, աշխատակիցներն իրավունք ունենան դրանք առգրավել, որից հետո նաև իրավական գործընթաց սկսել, այդպիսով փորձել կանխել փողոցային առևտրի այն հատվածը, որը չի կարելի, կամ տեղերը, որոնք դրա համար նախատեսված չեն:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ վերջին երկու տարիների ընթացքում վերլուծություն են արել, ըստ որի եզրակացության են եկել, որ ունեցած գործիքակազմը բավարար չէ պատասխանատվության ենթարկելու առկա իրավախախտումների համար քաղաքացիներին, շատ դեպքերում տուգանքներ չեն կարողանում գանձել քաղաքացիներից:

«90 տոկոս դեպքերում իրենք իրենց անունով գույք չեն ունենում, և այդպես գնում են, սնանկ են դառնում: Այս խնդրի լուծումը որպես այդպիսին մենք տեսնում ենք, որ ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնելիս կարողանանք այն միջոցները, որոնք օգտագործում են ծառայություններ մատուցելու, կամ առևտուր են իրականացնում, կարողանանք բռնագրավել, որով, կարծում ենք, որ այս խնդիրը վերջնականապես կկարողանանք լուծել: Պարբերաբար Երևան քաղաքում միջոցառումներ ենք իրականացնում, բայց ժամեր հետո այդ ամեն ինչը նորից կրկնվում է, և վստահ ենք, որ այս օրենքի ընդունմամբ կկարողանանք այդ հարցն ամբողջովին լուծել»,- նշեց Երևանի քաղաքապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։