«Ամենաողբերգական գիշերներից մեկը Խարկովի մարզի համար». ռուսական զորքերը հրթիռակոծել են Խարկովը

Լուրեր

15.09.2026 | 11:52
«Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
15.09.2026 | 11:44
Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին
15.09.2026 | 11:42
Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
15.09.2026 | 11:13
ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում
15.09.2026 | 11:05
ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար
15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
Բոլորը

Անցած գիշեր Խարկովի մարզը ենթարկվել է ռուսական զորքերի զանգվածային հարձակումներին, խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնել է վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Անցած գիշերը Խարկովի շրջանի համար ամենաողբերգականներից մեկն էր ողջ պատերազմի ընթացքում: Գիշերվա ընթացքում ռուսները զանգվածային հրթիռային հարձակումներ են իրականացրել Խարկովի վրա»,- գրել է Սինեգուբովը Telegram-ի իր ալիքում:

Ըստ նրա՝ օգոստոսի 17-ին ժամը 21:30-ի սահմաններում ռուսական հրթիռը (ենթադրաբար՝ Իսկանդեր) խոցել է Սալտովսկի թաղամասի եռահարկ բնակելի շենքը։ Տունը գրեթե ամբողջությամբ ավերվել է, հրդեհ է բռնկվել։ Վերջին տվյալներով՝ փլատակների տակ մահացել է 7 մարդ, վիրավորվել՝ 17-ը, այդ թվում՝ 11-ամյա երեխա։

Օգոստոսի 18-ի առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում Բելգորոդից Խարկովի շրջանի ուղղությամբ արձակվել է ևս 8 հրթիռ։

Սլոբոդսկի թաղամասում հրթիռներից մեկը դիպել է չորս հարկանի հանրակացարանի շենքին, այն մասամբ ավերվել է։ Այս պահի դրությամբ՝ 2 մարդ մահացել է, 18-ը (այդ թվում՝ 2 երեխա)՝ վիրավորվել։

«Բացի այդ, այսօր առավոտյան ժամը մոտ 4-ին հրթիռային հարձակում է իրականացվել Կրասնոգրադի վրա։ Արդյունքում ավերվել են բնակելի շենքեր, վնասվել է ավելի քան 10 տուն։ Զոհվել է 2 խաղաղ բնակիչ, 2-ը (այդ թվում՝ 12-ամյա երեխա) վիրավորվել է»,- ասել է Սինեգուբովը։

Տաթև Ֆռանգյան