Յուրաքանչյուր չփրկված կյանք անջնջելի հետք է թողնում․ փրկարարն արդեն 4 օր է՝ «Սուրմալու»-ում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
07.08.2026 | 20:39
Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
Բոլորը

4 օր շարունակ, գիշեր ու ցերեկ, կարճ դադարներով 36-ամյա Կարեն Ավետիսյանն ու նրա նման հարյուրավոր փրկարարներ որոնողական աշխատանքներ են իրականացնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում։ Կարենը փրկարար ծառայությունում է արդեն 11 տարի։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո փրկարարները հաճախ ծանր տեխնիկա կիրառելու հնարավորություն չեն ունեցել, փլատակներում մնացած քաղաքացիներին չվնասելու համար ձեռքերով են քարերը մաքրել։ Ողջ քաղաքացիների միայն դեպքից հետո 2 ժամվա ընթացքում են դուրս բերել։ Զգացողությունները բառերով բացատրել Կարենը չի կարողանում։ Աշխատանքները դեռ շարունակվում են՝ մինչև փլատակներից կգտնեն ու դուրս կբերեն վերջին քաղաքացուն։ Սա, աշխատանք լինելուց բացի, նաև սուրբ պարտք է՝ ասում է փրկարարը։

Այս օրերի ընթացքում Կարեն Ավետիսյանը կարճ ժամանակով է տուն գնացել՝ քնելու։ Փրկարարների հասցեին ուղղված ո՛չ շնորհակալական, ո՛չ էլ դժգոհության խոսքերը չի լսել, բայց եթե այդպիսիք եղել են, ապա միայն թերի տեղեկացվածության արդյունք է՝ ասում է։ Ո՛չ փրկարարները, ո՛չ էլ աշխատանքներին մասնակցող կամավորները ոչ մի վայրկյան ջանք չեն խնայել։

Որոնողա-փրկարարական աշխատանքների ժամանակ, երբ մարդկային կյանքերի հարց է դրված, ո՛չ ֆիզիկական, ո՛չ հոգևոր լարվածությունը ու որևէ այլ բան փրկարարին շեղել չի կարող․ տրտնջալու ու դանդաղելու իրավունք չունեն, ամեն վայրկյանը կարող է կյանք արժենալ։

Հիմա պայթյունի տարածքում կամավորներ չկան, աշխատանքները զուգահեռաբար նաև փլուզված շենքի ներսում պետք է տարվեն, իսկ դա կարող են անել միայն հատուկ պատրաստված մասնագետները։ Ժամեր առաջ 3 փրկարար արդեն շենքի ներս է մտել, հետախուզում իրականացրել՝ հետագա աշխատանքները կազմակերպելու համար։

Տանը Կարենին ծնողները, հղի կինն ու փոքրիկ դուստրն են սպասում։ Դժվարությամբ, բայց վտանգավոր աշխատանքի հետ արդեն համակերպվել են։ Թե որքան դեռ աշխատանքները կշարունակվեն, Կարենը դժվարանում է ասել։ Հստակ է մեկ բան՝ աշխատանքները մի օր այստեղ էլ կավարտվեն, բայց այս մասնագիտությունն ընտրած մարդու առաքելությունը փրկելն է, իսկ յուրաքանչյուր չփրկված կյանք իր անջնջելի հետքն է թողնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան

Արփի Հակոբյան