ՊԵԿ-ի ղեկավար կազմն ամբողջությամբ կփոխվի. դիմումների շքերթ. «Հրապարակ»

Լուրեր

14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Հինգշաբթի օրը կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին եւ նշանակեց ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանին։ Սրանով Փաշինյանը գրեթե վերջնականապես ազատվեց Կարեն Կարապետյանի կադրերից։

«Գազպրոմից» եկած կադրերից մնաց միայն Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, որի ճակատագիրը դեռ պարզ չէ։ Անանյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելու հենց հաջորդ օրը կադրային փոփոխություններ սկսվեցին կառույցում։ Երեկ, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, մաքսային ոլորտի երկարամյա պաշտոնյա Սամվել Ավետիքյանը։ Մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատման դիմումներ են գրել նաեւ կոմիտեի նախագահի մյուս երկու տեղակալները՝ Վախթանգ Միրումյանն ու Կարեն Բրուտյանը։ Ըստ էության՝ նրանց հետ եւս չեն ցանկացել «աշխատել»՝ նոր իշխանությունը որոշել է ամբողջությամբ վերափոխել ղեկավար կազմը։ Կադրային փոփոխություններ կան նաեւ կառույցի տարբեր վարչություններում, որոշ տեղերում վերադառնում են նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կադրերը։

Առհասարակ, սա այն կառույցն է, որտեղ դրսից մարդ բերելը հեշտ գործ չէ, հիմնականում պիտի յոլա գնան նախկինում կամ շատ ավելի նախկինում աշխատած կադրերով»։

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: