Հղի կինը «Սուրմալու» էր եկել՝ նոր ծնվող երեխայի համար գնումներ անելու․ 20-ից ավելի անձի ճակատագիր անհայտ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.04.2026 | 13:08
UFC-ն հաստատել է Էդմեն Շահբազյանի ու Բրենդան Ալենի մենամարտը
22.04.2026 | 13:00
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ԵՄ-ին անդամակցելով՝ «Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի 23 տոկոսը»
22.04.2026 | 12:59
Վրաստանի ՊՆ-ում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը
22.04.2026 | 12:52
«Չելսին» 1912 թ․ անհաջող շարքն է կրկնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 12:44
Lufthansa-ն 20,000 չվերթ է չեղարկում՝ Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին ավիավառելիքի գների կրկնապատկման պատճառով
22.04.2026 | 12:36
Կեղծ հանձնարարագրերով շուրջ 190 մլն դրամի հափշտակություն․ գործը՝ դատարանում
22.04.2026 | 12:27
ՌԴ դեսպանն Իտալիայի ԱԳՆ է կանչվել՝ Սոլովյովի կողմից վարչապետ Մելոնիին «ֆաշիստ» անվանելուց հետո
22.04.2026 | 12:19
Քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ օրակարգը
22.04.2026 | 12:12
ՀԾԿՀ-ն նվազեցրել է ՀԷՑ-ի նոր միացումների և հզորությունների ավելացման սակագները
22.04.2026 | 12:10
ՔՊ-ն դրամահավաք է սկսել // ՄԻՊ-ը պատասխանել է Ռուբեն Վարդանյանի նամակին․ ԼՈՒՐԵՐ
22.04.2026 | 12:02
ՆԱՏՕ-ն Բալթիկ ծովի վրա ռուսական ինքնաթիռներ է որսացել
22.04.2026 | 11:54
Կասեցվել է «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ
22.04.2026 | 11:45
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ
22.04.2026 | 11:36
Թրամփը հայտարարել է, թե Հորմուզի նեղուցի շրջափակման վերացումը վերջ կդնի գործարքի հնարավորություններին
22.04.2026 | 11:28
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Բոլորը

Քրոջը փլատակների տակ փնտրող Վանիկ Կարապետյանը դեպքի վայր է եկել ողբերգության մասին իմանալուց անմիջապես հետո։ Ամբողջ գիշեր տարածքում են եղել, ասում են՝ ձեռքերով են քարերը տեղափոխել, հույսով, որ երկու քույրերին ու սանիկին ողջ կգտնեն։ Քուրը հղի էր և տոնավաճառ էր եկել նոր ծնվող երեխայի համար գնումներ կատարելու։

Անհետ կորածների հարազատների դժգոհություններին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ըմբռնումով են մոտենում, ասում են՝ ամբողջ գիշեր գեթ մեկ րոպեով աշխատանքները չեն դադարել, իսկ որոշ տեղերում տեխնիկա չի՛ կիրառվում՝ փլատակների տակ մնացած մարդկանց չվնասելու համար։

Րոպեների ընթացքում հրավառության նյութերի պահեստում  տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլատակների վերածված Սուրմալու առևտրի կենտրոնում չդադարող որոնողափրկարարական աշխատանքներին զուգահեռ՝ նաև հրդեհաշիջման աշխատանքներն են շարունակվում․ հրդեհը մարվել է, բայց կրակի ու ծխացող օջախներ դեռ կան ու մի քանի օր էլ կշարունակվեն, տարածքում դյուրավառ նյութերի մեծ քանակ է եղել, կան նյութեր, որոնց ամբողջական մարումը տեղի է ունենում մի քանի օր անց։ Փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։

Պայթյունից հետո փլատակների տակից 16 քաղաքացի է դուրս բերվել, նրանցից 6-ը՝ մահացած։ Միջին տարիքի մի տղամարդ էլ պայթյունից անմիջապես հետո հիվանդանոց է  տեղափոխվել մահացած վիճակում։ Կինոլոգիական խմբի շները, որ ևս ներգրավված են որոնողափրկարարական աշխատանքներում, հետք են գտել, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց ժամը 19-ի դրությամբ՝ դեռ հստակ տեղեկություն չկար․ իրավիճակը փոխվում է րոպե առ րոպե։ Անհետ կորած է համարվում 20 քաղաքացի։

Անհետ կորած համարվող քաղաքացիներ շարքերում թե՛ տոնավաճառի աշխատակիցներ են, թե՛ գնումների եկած այցելուներ։ Որքան ժամանակը երկարում է, այնքան փլատակների տակից մարդկանց ողջ դուրս բերելու հավանականությունը նվազում է՝ ասում է Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետը։

Երեկվանից տեղում շուրջ 350 փրկարարներ, 150-ից ավելի կամավորներ են աշխատում՝ համատեղելով ուժերը։ Աշխատանքներում նաև հայկական Կարմիր խաչն է ներգրավված։

Երեկվանից տարբեր բուժհաստատություններ են դիմել 60-ից ավելի տուժած քաղաքացիներ, նրանցից մեծ մասը ստացել է առաջին բուժօգնություն ու դուրս գրվել։ Հիվանդանոց է տեղափխվել նաև 2 երեխա, 1 հղի կին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, 14-ամյա երեխան այսօր է դուրս գրվել։ Տուժածների մեջ չկան քաղաքացիներ, ում կյանքին վտանգ է սպառնում։ Երեկ Էրեբունի ԲԿ ընդունված տարբեր մարմնական վնասվածքներով՝ քերծվածքներով, սալջարդերով ու վերքերով, ողնաշարի ու կոնքի տրավմաներով 14 տուժողներից 9-ն արդեն դուրս է գրվել։

Նյութական վնասի ու չափերի մասին առայժմ չի խոսվում։ Չի նշվում նաև, թե եղե՞լ են, արդյոք, ապահովագրված տարածքներ։ Հարկ է նկատել, որ նույն տոնավաճառում նախորդ տարվա դժբախտ պատահարը ցույց տվեց, որ տարածքներն ապահովագրած ընկերություններ այստեղ գրեթե չկային։ 2021-ի գարնանը բռնկված հրդեհի հետևանքով վնասվել էր մոտ 2000 քմ տարածք, այրվել էր խաղալիքների և տնտեսական ապրանքների 18 տաղավար և 4 պահեստ՝ գույքով։ Հնարավո՞ր էր կանխել այս պայթյունը՝ հարցին թեպետ դեռ պաշտոնական պատասխան չի տրվել, պայթյունի հավանական վարկածների մասին էլ չի խոսվել, սակայն պայթյունից հետո Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ այդ տարածքում մի շարք խախտումներ էին արձանագրվել, բայց դրանց լուծում չէր տրվել։ Ո՞վ պետք է հետևեր կամ պարտավորեցներ՝ խախտումները վերացնել, ո՞վ է պատասխանատու այդքան կյանքերի համար, ո՞վ է հատուցելու զոհվածների ընտանիքներին ու նյութական վնաս կրած քաղաքացիներին։ Առայժմ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Հարուցվել է քրեական գործ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար, քննության առարկա են դառնալու հնարավոր բոլոր վարկածները՝ ասում են Գլխավոր դատախազությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան