Մհեր Գրիգորյանը և Վահան Քերոբյանը օր առաջ պետք է ԱԱԾ-ով անցնեն և քրգործով դատվեն․ Կարեն Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.03.2026 | 23:28
«Դեմոկրատները սա պատերազմ են անվանում, մենք դա կոչում ենք ռազմական գործողություն»․ Թրամփը՝ Իրանի հետ հակամարտության մասին
23.03.2026 | 23:13
Մամուլի շենքը կվերածվի պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի
23.03.2026 | 22:57
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
23.03.2026 | 22:40
Երևանում անցած շաբաթ բաժիններ է տարվել 122, մարզերում՝ 45 անձ. ՆԳՆ
23.03.2026 | 22:23
Թուրքիան միացել է Եգիպտոսի և Պակիստանի՝ ԱՄՆ-Իրան ճգնաժամի կարգավորման միջնորդական ջանքերին. Axios
23.03.2026 | 22:09
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.03.2026 | 21:54
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց
23.03.2026 | 21:40
Լավրովն ու Արաղչին Կասպից ծովի շրջանում հակամարտության տարածման մտահոգություններն են քննարկել
23.03.2026 | 21:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23.03.2026 | 21:15
ԵՄ-ն սահմանափակել է Հունգարիայի մուտքը փակ քննարկումներին՝ ՌԴ-ին տեղեկատվական արտահոսքի պատճառով. Politico
23.03.2026 | 21:04
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը համալրվել է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ժամանակակից շարժական լաբորատորիայով
23.03.2026 | 20:51
Telcell Terminal-ներով այժմ հնարավոր է կատարել բանկային հաշիվների և քարտերի համալրում միայն նույնականացման միջոցով
23.03.2026 | 20:44
Հայաստանն ու ԵՄ-ն վերահաստատել են կայուն զարգացման խթանմանն ուղղված համագործակցությունը խորացնելու հանձնառությունը
23.03.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանը գիտակցված քայքայում է ՀՀ-ում համերաշխությունը, առաջնորդվում է՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 20:29
Փաշինյանը գոռաց, մատ թափ տվեց, ապա հերքեց ու ներողություն խնդրեց․ արցախցի կինը չի ընդունի վարչապետի առաջարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական պատերազմի, դրա ներկա փուլի և Հայաստանի համար հեռանկարների մասին Factor TV-ն զրուցել է սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ

-Պարո՛ն Սարգսյան, մինչ բուն թեմային անցնելը՝ խոսենք Սուրմալուի դեպքի մասին։ Ո՞վ իր աշխատանքը չի արել այնպես, որ հասել ենք այս կետին։

-Ակնհայտ է, որ բոլորն էլ չեն արել՝ լինի դա քաղաքապետարանը, որ պատասխանատու է, լինի Էկոնոմիկայի նախարարությունը, որ պետք է լիցենզավորի, մեծ հաշվով՝ Կառավարությունը, ստուգող մարմինները, այսինքն՝ սա իրականում այն դեպքերից է, որ հրաժարականների շարան պետք է գնա, այնուհետև քրգործեր, և դատարանով գտնեն պատասխանատուներին։

-Ուկրաինայի պատերազմի հնարավոր տարբեր ելքերից ո՞րն է Հայաստանին ձեռնտու։ Ասում են՝ ոչ մեկը։

-Ես համաձայն չեմ։ Ես գիտեմ, որ այդպիսի մոտեցում կա։ Հիմնականում մարդիկ են, որոնք ինչ-որ խնդիրներ ունեն Արևմուտքի հետ կամ լավ չեն պատկերացնում։ Ծանոթ է ինձ այդ կարծիքը, որ ասում են՝ եթե Ռուսաստանն այնտեղ պարտվի, մեզ վատ է լինելու։ Վատ չի լինելու, որովհետև «եթե» չկա․ Ռուսաստանն արդեն պարտվել է։

Ես գիտեմ, որ շատ մարդիկ ասում են՝ դե, որ Ռուսաստանը չլինի, Ադրբեջանը կհարձակվի։ Գիտեք՝ ոնց, Ադրբեջանը կհարձակվի նույնիսկ հիմա, երբ Ռուսաստանը կա։ Այնպես չէ, որ Ադրբեջանը ուզած պահին Արցախի վրա չի հարձակվում։ Կամ այնպես չէ, որ հարձակվելուց հետո Ռուսաստանն ասում է՝ մի արա։ Իրանք են վերցնում դիրքերը մեզանից, տալիս են ադրբեջանցիքին։ Այսինքն՝ վաղը, որ Ադրբեջանը որոշեց հարձակվել Հայաստանի վրա, այդ 500 «պերմյակո՞վն» են պահելու երկիրը, թե՞ Ալիևը վախենում է Պուտինից։

-Ուկրաինայի պատերազմի ձգձման դեպքում Հայաստանը բավական ներքին ռեսուրս ունի՞, որ պահի այս չմասնակցելու քաղաքականությունը։

-Հայաստանը բավականաչափ ներքին ռեսուրս ունի, օրինակ, ի դեմս Ձեր խոնարհ ծառայի, որպեսզի կառավարության անդամներին սովորեցնի, թե ինչ է պետք անել։ Ես գնալով սկսում եմ հասկանալ, որ ոչ մեկի «վեջը» չի։ Այսինքն՝ ոչ ոք չի հասկանում՝ իրականում ինչ է կատարվում, կամ ինչ-որ վերլուծական տեղեկանքների վրա են հիմնվում, որոնք գրված են ռուսական հատուկ ծառայությունների կողմից։

Ես վաղուց ասել եմ՝ Մհեր Գրիգորյանը, Վահան Քերոբյանը օր առաջ պետք է հեռացվեն։ Նրանք բերված են ռուսական հատուկ ծառայությունների կողմից։ Ես վաղուց ասել եմ՝ Մհեր Գրիգորյանը և Վահան Քերոբյանը օր առաջ պետք է հեռացվեն, պետք է ԱԱԾ-ով անցնեն և քրեական գործով գնան դատվեն։ Որովհետև մեր ՌԱԿ-ի (Ռազմարդյունաբերական կոմիտեի) համար աշխատող, ԱԹՍ-ներ արտադրող ընկերությունները Վահան Քերոբյանի քայլերի արդյունքում զրկվել են նորմալ չիպերից և միկրոէլեկտրոնիկայից, որովհետև մենք ընկել ենք հայտնի պատժամիջոցների ցուցակի մեջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան