Նոր միջանցքի պահպանությունը, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, իրականացնելու են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահները․ Արայիկ Հարությունյան

Լուրեր

18.05.2026 | 11:55
Ընդամենը 3 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել ԱԺԲ-ի ցուցակի առաջին համարը
18.05.2026 | 11:44
5.3 մլն դրամի հափշտակություն․ ՀՊՄՀ-ի պրոռեկտորի, նրա որդու և Սմբատ Լպուտյանի գործն ուղարկվել է դատարան
18.05.2026 | 11:38
Անդրեյ Երմակին հաջողվել է հավաքել գրավի գումարը. նա ազատ կարձակվի կալանքից
18.05.2026 | 11:30
Փաշինյանը քաղաքացու հետ թեժ վիճեց․ «Ռոբին էլ, կալուգացուն էլ սատկացնելու եմ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 11:19
Հայ սամբիստներն 9 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
18.05.2026 | 11:13
Գնաճային իրավիճակը, որը աշխարհում ստեղծվել է, ազդելու է նաև Հայաստանի վրա․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 10:59
Ռուսաստանը հարվածել է Դնեպրոպետրովսկին և Օդեսային. զոհեր և վիրավորներ կան
18.05.2026 | 10:51
Անընդունելի է մեզ համար, ուղեվարձի հավաքագրումներն առաջնահերթություն են․ Փամբուխչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 10:42
Թանգարանները դառնում են մշակութային երկխոսության և համամարդկային արժեքների ամրապնդման տարածքներ․ ԿԳՄՍ նախարար
18.05.2026 | 10:31
Թրամփը զգուշացնում է Իրանին՝ գործարքի «ժամանակը սպառվում է»
18.05.2026 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 18-ի դրությամբ
18.05.2026 | 10:02
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
18.05.2026 | 10:02
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.05.2026 | 10:01
«Ուժեղ Հայաստան» դաշինքի 10 ձերբակալված աջակիցներից 6-ը կալանավորվել է
18.05.2026 | 09:46
ՃՏՊ Այնթապում․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների, տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են միության գործուներությանն առնչվող հարցեր, ընդգծվել է պետական համապատասխան կառույցների հետ համատեղ աշխատանքի կարևորությունը՝ բարձրացված հարցերի իրավական կարգավորումների հստակեցման նպատակով:

Հանդիպման ընթացքում Արցախի նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև շփման գծում վերջին սրացումներին և Արցախի Հանրապետություն – Հայաստանի Հանրապետություն այլընտրանքային ճանապարհի խնդրին՝ նշելով, որ խոսքը նոր միջանցքի մասին է, որի պահպանությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, իրականացնելու են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահները:

Հանդիպմանը նախագահ Հարությունյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի ևս: