Տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 13 տուժած․ ՀՀ ԱՆ-ն նոր մանրամասներ է հայտնել
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած․ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը:
««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել:
Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 61 է:
Կա 6 զոհ: