Արցախի Մարտակերտ և Լիբանանի Բուրջ Համուդ քաղաքների միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

Մայիսի 17-ին Արցախի Հանրապետության Մարտակերտ և Լիբանանի Հանրապետության Բուրջ Համուդ քաղաքների միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր։ Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բուրջ Համուդի քաղաքապետարանում։

 

Մարտակերտ քաղաքի անունից հուշագիրը ստորագրել է քաղաքապետ Միշա Գյուրջյանը, իսկ Բուրջ Համուդ քաղաքի անունից՝ քաղաքապետ Մարտիկ Պողոսյանը։ Ստորագրման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարապետ Քեբաբջյանը, Լիբանանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը և  Բուրջ Համուդի քաղաքային խորհրդի անդամները։

 

Հուշագրում, մասնավորապես, նշվում է, որ առաջնորդվելով երկու քաղաքների միջև սոցիալական, տնտեսական, զբոսաշրջային և մշակութային հարաբերություններ հաստատելու մտադրությամբ,գիտակցելով, որ քաղաքների միջև համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանային կայունության և խաղաղության ամրապնդմանը, կողմերը պայմանավորվում են հաստատել ու պահպանել պաշտոնական հարաբերություններ, նախաձեռնել համատեղ նախագծեր և կնքել համաձայնագրեր՝ գործունեության տարբեր ոլորտներում մշակված ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով։