Հացահատիկով բեռնված ևս երկու նավ է դուրս եկել Ուկրաինայի նավահանգիստներից

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Ուկրաինական Չեռնոմորսկ և Պիվդեննի նավահանգիստներից «հացահատիկային միջանցքի» շրջանակում ևս երկու նավ է դուրս եկել հացահատիկի բեռով։ Այս մասին Twitter-ում հայտնել է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը, գրում է Korrespondent-ը։

Մասնավորապես, Բելիզի դրոշի ներքո նավարկող Sormovsky նավը Չեռնոմորսկից Թուրքիայի Թեքիրդաղ քաղաք է տեղափոխում 3,5 հազար տոննա ցորեն, իսկ Մարշալյան կղզիների դրոշով Star Laura նավը՝ 60 հազար տոննա եգիպտացորենով Պիվդենից մեկնել է Իրան։

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Ստամբուլում համաձայնագիր է ստորագրվել Ուկրաինայից «հացահատիկային միջանցքի» գործարկման մասին։ Այն սկսվել է օգոստոսի 1-ին։ Օգոստոսի 3-ին Ստամբուլում ստուգվել է Լիբանանի համար առաջին հացահատիկի նավը:

Ընդհանուր առմամբ, «հացահատիկային միջանցքի» շրջանակում ուկրաինական նավահանգիստներից արդեն 14 նավ է դուրս եկել։ Նրանք մեկնում են աշխարհի յոթ երկրներ։ Նավերում 370 հազար տոննա գյուղմթերք կա։

Տաթև Ֆռանգյան