«Դուք վերահսկողության տակ եք»․ Ադրբեջանի իշխանությունները լռեցնում են ԶԼՄ-ներին և սոցցանցերի օգտատերերին

Լուրեր

03.03.2026 | 15:05
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածել է Իրանի նախագահի նստավայրին և Անվտանգության խորհրդի շենքին
03.03.2026 | 14:57
Ես 400 տարի պետք է աշխատեմ, որ Լևոն Մկրտչյանի 1 մլրդ դոլարը ունենամ. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 14:49
ՄԱԳԱՏԷ-ն հաստատում է Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտին հասցված նոր վնասը
03.03.2026 | 14:41
Վարչապետը որտեղ որոշի, այնտեղ կլինեմ. Ալեն Սիմոնյանը` ԱԺ նախագահ լինել-չլինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 14:35
Արդյոք Փաշինյանը հարցաքննվել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործի շրջանակներում․ Քննչական կոմիտեն չի հայտնում
03.03.2026 | 14:32
Բրազիլիայի չեմպիոնի գլխավոր մարզիչը հեռացվել է 8։0 հաշվով հաղթանակից հետո
03.03.2026 | 14:28
Իրանի բանակցողներն ԱՄՆ-ին հայտնել են, որ բավարար հարստացված ուրան ունեն՝ 11 միջուկային ռումբ ստեղծելու համար. Ուիթկոֆ
03.03.2026 | 14:20
Որոշ տնտեսվարողների հարցերով ու խնդիրներով չեմ զբաղվելու․ Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 14:12
Ասացին՝ 1200 դոլար մուծի, որ վարկդ ստանաս․ չենք հասկացել, որ խաբեություն է․ քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 14:05
Ամերիկյան դեսպանատունը Քուվեյթում փակ է. ԱՄՆ-ը տարհանում է աշխատակիցներին Բահրեյնից, Իրաքից և Հորդանանից
03.03.2026 | 13:57
Քոչարյանն անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 13:50
ՀՀԿ-ն փողոցային պայքար է սկսելու, քննարկելու ենք ձևաչափը. Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 13:44
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվը հասել է 787-ի
03.03.2026 | 13:41
Փաշինյանն ու Թորոսյանը քննարկում են կենսաթոշակների բարձրացման թեման․ ՈՒՂԻՂ
03.03.2026 | 13:38
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են միջոցներ ձեռնարկել՝ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերի հարթակներում տարակարծությանն ու տարբեր խնդիրների լուսաբանմանը վերջ դնելու համար, հատկապես՝ այն հարցերում, որոնք վերաբերում են երկրի Զինված ուժերի։ Մասնավորապես, նախօրեին Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը համաժողով է կազմակերպել՝ «Մամուլի ազատությունն ու սոցցանցերի ազդեցության պայմաններում հասարակության տեղեկատվական անվտանգության ապահովումը» խորագրով։

Իր ելույթում գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանում, իբր, բոլոր պայմանները ստեղծվել են լրատվամիջոցների զարգացման համար։ Նրա խոսքով՝ Դատախազությունը վճռական քայլեր է ձեռնարկում մամուլում կամ սոցիալական ցանցերում ազգային անվտանգությանը վնասող, պաշտպանունակությունը թուլացնող, քաղաքացիների իրավունքները ոտնահարող կոչերի կամ նյութերի հայտնվելու դեպքում։

Ալիևը զգուշացրել է, որ սոցիալական ցանցերում տարածվող ամբողջ տեղեկատվությունը մշտադիտարկվում է և արվում են համապատասխան եզրակացություններ։

«Մենք օգտագործում ենք տեղեկատվությունը, որը տարածվում է լրատվամիջոցների կողմից։ Մշտադիտարկում ենք նաև քրեական բնույթի տեղեկատվությունը, որը տարածվում է լրատվամիջոցներով, և աշխատում ենք արագ արձագանքել։ Երբ օրենքի խախտման դեպքում ժամանակին չենք միջամտում, սոցցանցերի որոշ օգտատերեր դժգոհություն են հայտնում։ Զգուշացումները տրվում են, երբ ավելի լուրջ խախտումներ են կանխվում։ Նախազգուշացումը Դատախազության գործունեության հետ կապված քայլերից մեկն է»,- ասել է նա։

Ի դեպ, այս համաժողովին հրավիրվել են միայն իշխանամետ ու պաշտոնական լրատվամիջոցների, իշխանությունների հետ աշխատող ՀԿ-ի ներկայացուցիչները։ Չեն հրավիրվել համեմատաբար ազատ լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու մեդիա փորձագետները, այդ պատճառով տարբեր հարցերի պատասխաններ այդպես էլ չի հաջողվել ստանալ։ Մեդիա շրջանակներում էլ տարբեր հարցեր են առաջանում, թե ինչո՞ւ է Գլխավոր դատախազությունն իր լիազորություններից դուրս նման ժողովներ կազմակերպում։ Նշվում է, որ Դատախազությունը խախտել է երկրի Սահմանադրության 25 և 50-րդ հոդվածները, լրագրողներին բաժանել ընկերների և թշնամիների՝ հրավիրված մասնակիցներից մի քանիսին նաև հեռացնելով դահլիճից։

Մեկնաբանելով միջադեպը՝ մեդիա փորձագետ Ալեսքեր Մամեդլին ասել է, որ երկրի օրենսդրությունը Դատախազությանը որևէ լիազորություն չի տալիս լրագրողական էթիկայի կամ պրոֆեսիոնալիզմի հարցերում, սակայն Դատախազությունն այս ոլորտում իրեն պահում է որպես վերահսկող մարմին՝ անօրիանական գործողություններ անելով։

Հավելենք, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը պարբերաբար լռեցնում է ԶԼՄ-ներին ու սոցցանցերի օգտատերերին։ Վերջին շրջանում մի խումբ տարբեր ԶԼՄ ներկայացուցիչներ, ակտիվիստներ ու սոցցանցերի օգտատեր են հրավիրվել Դատախազություն՝ հատկապես Զինված ուժերում առկա կոռուպցիոն ու տարբեր խնդիրների լուսաբանման համար։ Իսկ ահա ռազմական բլոգեր Թոֆիգ Շահմուրադովի նկատմամբ էլ հարուցվել է քրեական գործ՝ ֆեյսբուքյան էջում «օրենքով արգելված տեղեկություններ տեղադրելու համար»։ Բաքվի Նիզամիի դատարանը նրան 30 օրով կալանավորել է։ Շահմուրադովը վերջին  շրջանում բացահայտումներ էր անում ադրբեջանցի գեներալների կոռուպցիոն գործունեության մասին։

Էմմա Չոբանյան