Թունավորվածների առողջական վիճակը բավարար է. ՀՀ ԱՆ
Հասարակություն
18.05.2018 | 11:33Արմավիրի մարզում արձանագրված թունավորման դեպքից տուժած 80 քաղաքացի հոսպիտակացվել է: Վերջիններս անհրաժեշտ բուժում են ստանում Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում: Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:
Այսօր կլինեն դուրս գրումներ: