Ինչու Արտաշատի քաղաքապետը չի փոխանցել մանկապարտեզների աշխատավարձերը. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«ՉԻ» տեղեկություններով՝ Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը քաղաքի թիվ 4 և թիվ 5 մանկապարտեզների ապրիլ ամսվա աշխատավարձերը չի փոխանցել:
Նշենք, որ «ՉԻ» հրապարակումներում մենք բազմիցս անդրադարձել ենք Բենիամինյանի աշխատաոճին, արձանագրել ենք Արտաշատի բնակիչների դժգոհությունն այն մասին, որ քաղաքը կորած է աղբի մեջ, իսկ հրապարակում գտնվող լճակը գարշահոտություն է «բուրում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: