Մենք ո՛չ հեղափոխական ենք, ո՛չ էլ՝ առավել ևս, հակահեղափոխական, մենք ո՛չ մենշևիկ ենք, ո՛չ էլ՝ բոլշևիկ․ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է՝ ՀՀԿ-ն սաբոտաժ չի արել ու չի անի. ՈՒՂԻՂ հեռարձակման տեսագրություն

Լուրեր

18.04.2026 | 15:19
Պոլսո հայոց պատրիարքը հաջողություն է մաղթել Ալեն Սիմոնյանին ազգանվեր և ազգօգուտ գործունեության մեջ
18.04.2026 | 15:05
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
18.04.2026 | 14:53
Ոնց որ գնաս աղջիկ ուզելու, ասես՝ մեզ հարսը պետք չի․ Մարուքյանը՝ ընդդիմադիր ուժերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 14:44
Նավթի գները նվազել են
18.04.2026 | 14:36
ՌԴ-ի հետ կա պայմանավորվածություն նախկին ռազմատեխնիկական պայմանավորվածություններն իրագործել․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 14:22
Տեսնում ենք, որ ՀՀ նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել հոգևոր դասի ներկայացուցիչ․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 14:18
Հնարավոր է հրապարակումը մնա ընտրություններից հետո․ Փաշինյանը՝ Սահմանադրության տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 14:06
Գլուխը պատին ա տվել ցանկացած պաշտոնյա, ով հանդգնում է ՀՀ քաղաքացուն վիրավորել․ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 13:56
Հարազատի գերեզմանին է այցելել, նամակ գրել ու այդ արարքն արել․ Փաշինյանը՝ ինքնասպան եղած զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 13:50
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
18.04.2026 | 13:31
Մտածում եք՝ բոլորդ ուժեղ շրջապատով տղերք եք, ես էլ մենակ ու տխո՞ւր․ Փաշինյանը՝ նախկին թիմակցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 13:19
Ալիևն ամեն ինչ անում է, որ այս «նվերը» վերընտրվի. Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 13:15
Դատախազությունը պահանջում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու համար մեղադրվող Վրթանես Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 1 անշարժ, 4 շարժական գույք
18.04.2026 | 13:06
Անհարգալից կլինի, եթե մտածեմ` կան մարդիկ, որ այդ ուժերի մարտահրավերը կուլ կտան և կընտրեն նրանց. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 12:50
Թբիլիսիում կանցկացվի Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն
Բոլորը

«Հանրապետականը զբաղվելու է բացարձակապես քաղաքական գործունեությամբ և որևէ սաբոտաժի մասին խոսք չի կարող լինել»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա հավաստիացրեց, որ ՀՀԿ-ն այսօր չի մտածում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ «ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է այն դեպքերը, երբ կարող է արձակվել Ազգային ժողովը։ Եվ եթե մենք կողմ ենք քվեարկում կառավարության ծրագրին, ապա խորհրդարանը չի կարող արձակվել։ Քաղաքական իրողությունները շատ արագ են փոխվում, և որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ կարող է լինել 3-4 ամիս անց։ Մենք չենք պատրաստվում կառավարության գործունեությունն արհեստականորեն խոչընդոտել։ Մենք Ղարաբաղի հարցում հետքայլ չենք հանդուրժելու, Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում հետքայլ չենք հանդուրժելու։ Մենք պատրաստ ենք իշխանության հետ քննարկել ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, որը կբխի ժողովրդի շահերից»,- վստահեցրեց ՀՀԿ խոսնակը։

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությանը և պատասխանելով հարցին՝ պատրաստ են հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից, Շարմազանովն ասաց․« Մենք պատրաստ ենք, թե ոչ, կքննարկենք, թե ոչ՝ պարզ կդառնա, երբ որ մենք կստանանք փաստաթուղթ։ Այս պահին չկա որևէ փաստաթուղթ։ Մենք պատրաստ ենք ցանկացած օրենսդրական նախաձեռնության շուրջ ծավալել փոխշահավետ քննարկումներ։ Մենք լուրջ քաղաքական ուժ ենք, և երբեք, փաստաթուղթը չտեսած, չենք կարող այն քննարկել»։

Խոսելով այս օրերին շարունակվող բողոքի ակցիաներից և դրանց հետևում ՀՀԿ-ի կողմից կազմակերպվող սաբոտաժի հետքերի մասին պնդումներից՝ Շարմազանովն ասաց․«Որևէ մեկը չի կարող ասել, որ մենք սաբոտաժի ենք ենթարկում որևէ գործունեություն։ Մենք ունենք մեր կուսակցության շահը, բայց մեզ համար երկրի ներքին կայունությունը ամենակարևորն է, մենք երբեք չենք արել և չենք անի քայլեր, որոնք կվտանգեն մեր քաղաքացիների անվտանգությունն ու զարգացման հնարավորությունը»։

Շարմազանովն անդրադարձավ նաև Տարոն Մարգարյանի հրաարականի պահանջով այս օրերին ծավալվող բողոքներին և նշեց․ «Երևանի քաղաքապետը ընտրվել է ընտրությունների միջոցով, մի բան հստակ է․ նոր իշխանությունը պետք է գիտակցի, կա իշխանությունների տարանջատում, որևէ մեկը իրավունք չունի ընտրովի կառույցի ղեկավարի վրա բանեցնել ճնշում, անկախ նրանից, թե նա հանրապետական է, ծառուկյանական է, կամ այլ ուժի ներկայացուցիչ։ Ուստի եթե մենք խոսում ենք ժողովրդավարությունից, ուրեմն պետք է հարգենք ժողովրդավարական չափանիշները»։

ՀՀԿ խոսնակը նաև ուշագրավ կոչով դիմեց ներ իշխանություններին․«Մի վախեցեք քննադատություն լսելուց, մի վախեցեք այլակարծություն լսելուց»։