Անկարայի դատախազությունը պահանջել է Փայլանին զրկել անձեռնմխելիությունից

Լուրեր

29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
Բոլորը

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը խորհրդարանից պահանջել է դադարեցնել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության  (ԺԴԿ- HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանի պատգամավորական անձեռնմխելիությունը։ Փայլանը կարող է պատասխանատվության ենթարկվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ (հանրապետության նախագահին վիրավորելու) և 301-րդ (Թուրքիայի պետականությանը, թուրք ժողովրդին, Թուրքիայի կառավարությանը հրապարարակայնորեն վիրավորելու և նվաստացնելու) հոդվածների հիման վրա. փոխանցում է ermenihaber-ը։

Փայլանի դեմ 2017թ․ մայիսի 16-ին հայց է ներկայացրել Գիրեսունի համալսարանի նախկին ռեկտոր Այգյուն Աթթարը։ Մեղադրանքը հիմնավորվել է Կարո Փայլանի՝ 2017թ․ հունվարի 14-ին մեջլիսում ունեցած ելույթով և 2017թ․ մայիսի 1-ին Կանադայի հայկական «Horizon Weekly»-ի եթերում հնչեցրած արտահայտություններով։

Թուրքիայի խորհրդարանում նշված ելույթի ժամանակ հայ պատգամավորը մասնավորապես ասել էր․ «Մի ժամանակ մենք 40 տոկոս էինք կազմում։ Այսօր հազարից մեկն ենք։ Ուրեմն, մեզ հետ մի բան է պատահել, և ես դա ցեղասպանություն եմ կոչում։ Հայ ազգը շատ լավ գիտի, թե իր գլխին ինչ է եկել։ Ես էլ շատ լավ գիտեմ, թե մի ժամանակ իմ հոր ու պապի հետ ինչ է կատարվել։ Ուրեմն դուք ասեք դրա անունը։ Քանի որ մենք առ ոչինչ ենք։ Մենք նվազել ենք այնքան, որ արդեն միայն հազարից մեկն ենք»։

Իսկ «Horizon Weekly»-ին տված հարցազրույցում Փայլանը նշել էր․ «Թուրքիայում ցեղասպանություն է տեղի ունեցել և այդ ցեղասպանությունը այսօր ևս շարունակվում է»։

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազության՝ խորհրդարանական հանցագործությունների հետաքննության բյուրոն ընդունել է Աթթարի հայցը և ընթացք տվել դրան։ 301-րդ հոդվածով հետաքննություն սկսելու համար անհրաժեշտ է Թուրքիայի արդարադատության նախարարության թույլտվությունը։ Հայտնի է դարձել, որ արդարադատության նախարարությունը 2017թ․ դեկտեմբերի 7-ին բավարարել է Փայլանի դեմ հետաքննություն սկսելու պահանջը։

Դատախազությունն արձանագրել է, որ Փայլանի նշված ելույթները բավարար ապացույց են հանդիսանում առ այն, որ նա հրապարակայնորեն վիրավորել է թուրք ժողովրդին, Թուրքիայի պետականությունն  ու հանրապետության նախագահին։

Իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ «Ակոս»-ին մեկնաբանություններ տված Կարո Փայլանը նշել է, որ միշտ միանշանակ կերպով ցեղասպանություն է անվանել հայերի հետ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը և այդ հարցը բարձրացնելով մեջլիսում՝ պահանջել է արժանի գնահատական տալ այդ ոճրագործությանը։ Նա ընդգծել է, որ իր ելույթները բնավ ուղղված չեն թուրք ժողովրդի և պետականության դեմ, ինչպես նախատեսում է 301-րդ հոդվածը, այլ ուղղված է այն ժամանակվա հանցավոր խունտայի դեմ, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը։

Հայ պատգամավորը նաև հավելել է, որ իր դեմ գործընթաց հարուցելու արտոնություն տված Թուրքիայի կառավարությունը չի կարող լռեցնել իրեն և ինքն ամեն դեպքում շարունակելու է պայքարել ներկայում կատարվող և անցյալում կատարված անարդարությունների դեմ։