Ո՞վ կղեկավարի ԱԺ «Ելք» խմբակցությունը

Լուրեր

Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնը կստանձնի խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Օրերս որպես ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարի հնարավոր թեկնածու մամուլում շրջանառվեց Լենա Նազարյանի անունը: Վերջինս, սակայն, շտապեց հերքել այդ լուրը՝ այն որակելով ապատեղեկատվություն և միևնույն ժամանակ ընդգծելով, որ խմբակցության ղեկավարը ՔՊ անդամ է լինելու:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել անձամբ Ալեն Սիմոնյանից: Պատգամավորը, սակայն, հրաժարվեց մեկնաբանություն տալ:

Հիշեցնենք՝ մայիսի 16-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` Ազգային ժողովի «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 4 տարածքային ընտրական ցուցակներից ընտրված և լիազորությունները դադարած պատգամավոր, ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մանդատը նույն տարածքային ընտրական ցուցակների առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ալեն Սիմոնյանին տալու վերաբերյալ:

Ալեն Սիմոնյանը մինչ այս հանդիսանում էր Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ:

Լ.Գ.