Ֆրանսիան Ադրբեջանին ականազերծման սարքավորումներ է նվիրել
Քաղաքականություն
03.08.2022 | 21:42Ադրբեջանի Ականազերծման գործակալության (ANAMA) և Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ այսօր միջոցառում է տեղի ունեցել՝ հաջակցություն իրականացվող մարդասիրական ականազերծման աշխատանքներին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Հորադիզի տարածաշրջանային կենտրոնին Ֆրանսիայի դեսպանատունն ականների հայտնաբերման 130 դետեկտոր է նվիրել։ Միջոցառմանը մասնակցել է Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը։
Էմմա Չոբանյան