Ստամբուլում գնաճը հասել է վերջին 24 տարվա առավելագույնին՝ գերազանցելով 99 տոկոսը

Լուրեր

09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
Բոլորը

Թուրքիայի ամենամեծ քաղաքում՝ Ստամբուլում, հուլիսին գնաճը, նախորդ ամսվա համեմատ, աճել է 4,09 տոկոսով։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տվյալները հրապարակել է Ստամբուլի Առևտրային պալատը։

Մանրածախ գների տարեկան աճը կազմել է 99,11 տոկոս, իսկ մեծածախ գներինը՝ 87,95 տոկոս՝ գրանցելով 24 տարվա առավելագույն ցուցանիշը։

Ոլորտների առումով ամսական գնաճը 17,31 տոկոս է կազմել առողջապահության և անձնական խնամքի, 7,70 տոկոս՝ կենցաղային ապրանքների, 4,83 տոկոս՝ սննդի, 4,44 տոկոս՝ մշակույթի, կրթության և զվարճանքի ոլորտներում, 2,63 տոկոս՝ հագուստի և 2,15 տոկոս՝ անշարժ գույքի ոլորտներում։

Հավելենք, որ Թուրքիայում գրանցված գնաճն աննախադեպ է։ Հունիսին երկրում տարեկան գնաճը հասել է 78,6 տոկոսի, որը վերջին քսան տարվա ամենաբարձր ցուցանիշն է։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը գնաճի նոր տվյալները հրապարակելու է չորեքշաբթի։

Էմմա Չոբանյան