Ադրբեջանի իշխանությունը շարունակում է Արցախից հայերին վտարելու, հայերին նվաստացնելու քաղաքականությունը․ Բեգլարյան

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քանի դեռ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը պատրաստ չեն իրական և բոլոր կողմերի համար արժանի երկխոսության և խաղաղության, ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել, հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն իր տելեգրամյան ալիքում՝ մեկնաբանելով Արցախի Թաղավարդ և Կարմիր Շուկա գյուղերի վերջին գնդակոծությունները:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերմունքը հայերի նկատմամբ տասնամյակներ շարունակ դրսևորվել է ատելության, ֆիզիկական հոգեբանական բռնության, դիտավորյալ կյանքից զրկելու հանցավոր վարքագծի մեջ, և ոչ մի հիմք չկա նույնիսկ ենթադրելու, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը կարող է փոխել այդ ռազմավարությունը»,-նշել է նա:

Բեգլարյանը հավելել է, որ Թաղավարդ և Կարմիր Շուկա գյուղերի խաղաղ բնակիչների տների ուղղությամբ արձակված գնդակները և վերջին օրերի հրադադարի ռեժիմի այլ խախտումները դրա հերթական ապացույցն են: Համոզված է, որ որքան էլ ադրբեջանական իշխանությունները խաղաղ ու քաղաքավարություն խաղան, միևնույն է, նրանք բացահայտորեն շարունակում են հայատյացության և ագրեսիվության քաղաքականությունը՝ Արցախից հայերին վտարելու և հայոց պետականությունն ու բոլոր հայերին նվաստացնելու նպատակով:
|
|«Քանի դեռ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը պատրաստ չեն իրական եւ բոլոր կողմերի համար արժանի երկխոսության և խաղաղության, հակամարտությունը չի կարող կարգավորվել և տարածաշրջանում չի կարող լինել երկարաժամկետ կայունություն։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունն այլընտրանք չունեն, քանի որ մենք մեր ճակատագրի տերն ենք մեր հայրենիքում, և դա աշխարհում նոր ցեղասպանությունը կանխելու միակ միջոցն է»,-կարծիք է հայտնել Արցախի պետնախարարը: