Փաշինյանն ու Աբազյանը կաշկանդվա՞ծ են քննադատել ռուս-ադրբեջանական համաձայնագիրը. նոր վտանգներն ու Երևանի լռությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն ասելիք չունի Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված նոր համաձայնագրի վերաբերյալ։ Factor TV-ի հարցումը՝ վարչապետը մտավախություն չունի՞ որ ռուսական կողմը հետախուզական տվյալներ կփոխանցի ադրբեջանական կողմին օրերս կնքված համաձայնագրի շրջանակներում, կառավարորւթյան աշխատակազմից վերահասցեագրել են Ազգային անվտանգության ծառայությանը։ Հատուկ ծառայությունից, պատասխանելով Factor TV-ի հարցերին, հույս են հայտնել, որ Մոսկվան Բաքվին գաղտնիք պարունակող տեղեկություններ չի փոխանցի։

«ՌԴ-ի հետ մեր դաշնակցային հարաբերություններն ունեն խոր արմատներ և ամուր հիմքեր, ինչը թույլ է տալիս գնահատելու, որ այլ երկրների հետ համագործակցությունը ՌԴ-ն չի կառուցում ի վնաս ՀՀ շահերի։ Հայկական կողմը մտավախություն չունի, որ ռուսաստանյան գործընկերները որևէ երկրին, այդ թվում՝ Ադրբեջանին, կփոխանցեն տվյալներ, որոնք պաշտպանված են մի շարք երկկողմ և բազմակողմ իրավապայմանագրային կարգավորումներով։ ՌԴ-ի սուվերեն իրավունքն է զարգացնել ոլորտային համագործակցությունը տարբեր երկրների հետ, սակայն, դա չի կարող տեղի ունենալ ի հաշիվ իր դաշնակիցների շահերի»,-ասված է ԱԱԾ պատասխանում։

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի ղեկավար Գարեգին Միսկարյանն ԱԱԾ-ի պատասխանը թեև անընդունելի, սակայն տրամաբանական է համարում՝ շեշտելով հանգամանքը, որ հատուկ ծառայությունը կախվածություն ունի Մոսկվայից։ Ըստ նրա՝ Հայաստանի ուժային կառույցները և դիվանագիտական կորպուսը ոչ միշտ են առանջնորդվում Հայաստանի պետական շահերով, եթե դրանք հակասում են ՌԴ-ի շահերին։

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ հայկական հատուկ ծառայություններն իրենց որոշումները համաձայնեցնում են Մոսկվայի հետ։

Իոաննիսյանը պնդում է, որ Հայաստանի հատուկ ծառայությունները երբեք պատշաճ չեն արձագանքել պետությանը սպառնացող արտաքին վտանգներին։
Հայաստանի ԱԱԾ-ն որպես հիմնավորում, որ ռուսական կողմը Ադրբեջանին տեղեկություններ չի փոխանցի, ներկայացնում է մի շարք երկկողմ և բազմակողմ իրավապայմանագրային կարգավորումներ։ Արդյո՞ք առկա երկկողմ համաձայնագրերը բավարար երաշխիք կարող են դիտվել՝ աչքի առաջ ունենալով ռուսական կողմի՝ պայմանագրային պարտավորությունները անտեսելու նախադեպերը։ Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերին, երբ ադրբեջանական զինուժը ներխուժեց Սյունիք, Երևանը պաշտոնապես դիմեց Մոսկվային՝ հայ-ռուսական բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին 1997 թ․ կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ակնկալիքով։ Հայաստանի հանրապետության դիմումը, սակայն, Կրեմլն անպատասխան թողեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան