Սահմանամերձ Կարսի բնակիչները ցանկանում են Հայաստանի հետ անցակետերի վերաբացում․ նախկին քաղաքապետ

Լուրեր

14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գորընթացին անդրադարձել է թուրքական Bianet-ը  և վերլուծել, թե  այս ամենն ինչ նշանակություն կունենա Կարսի համար։

Նայիֆ Ալիբեյօղլուն, որը 1999-2009 թթ. եղել է Կարսի քաղաքապետը,  լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ ամենակարևորը սահմանների վերաբացումն է, իսկ ահա ականազերծումը փոքր ինչ ձևական բնույթ է կրում։

Վերհիշելով, որ 2001 թվականին, երբ  քաղաքապետ էր, իրենք ստորագրահավաք էին սկսել սահմանային անցակետերի վերաբացման համար, Ալիբեյօղլուն նշել է, որ հավաքել են 50 հազար ստորագրություն, և քաղաքի գրեթե բոլոր բնակիչները ցանկանում էին, որ սահմանները բացվեն։

«Այսօր մարդիկ մեծ հույսով ակնկալում ենսահմանների բացում։ Դա չպետք է դիտարկվի միայն որպես առևտուր, այլ նպատակը պետք է լինի տարածաշրջանային խաղաղությունը։ Մարդիկ հիմա խաղաղության կարիք ունեն։ Գործողությունները շատ ոլոտներում, ինչպիսիք են առևտուրը, մշակույթը, սպորտը, քայլերով կտանեն խաղաղության հաստատմանը։ Այդ քայլերի համար անհրաժեշտ են ջանքեր»,-ասել է նա։

Ալիբեյօղլուն նշել է, որ ականազերծումը ևս կարևոր է, սակայն մարդիկ այդ տարածքները չեն օգտագործում ու դրանցով չեն անցնում։ Ըստ նրա՝ անցակետերը, երկաթուղին ու օդային ճանապարհները հնարավորինս շուտ պետք է բացվեն։ Այդ քայլերը ցույց կտան կարգավորման գործընթացի լրջությունը։

Կարսի բնակչությունը մինչև 1999 թ. եղել է 325,000, այսօր բնակչությունը նվազել է  և կազմում է 225,000։ Միգրանտները մեծ թիվ են կազմում, քանի որ շրջանում աշխատանք չկա։ «Սակայն եթե Հայաստանի հետ խնդիրը լուծվի, Կարսը և, հետևաբար, Թուրքիան, հսկայական տնտեսական շահ կունենան:

Գործարանները լքվել են, քանի որ փակ են սահմանային անցակետերը և երկաթուղին: Եթե սահմանային անցակետերը վերաբացվեն, տնտեսությունը նորից կաշխուժանա»,-ասել է Կարսի նախկին քաղաքապետը։

Հայաստանի և Կարսի ժողովուրդները խաղաղություն են ուզում, ասել Ալիբեյօղլուն՝ հիշելով 1999-ի պատմությունը։

«Հայաստանի Գյումրի քաղաքից պատվիրակություն էր եկել Կարս և նրանք մեզ հրավիրել էին Գյումրի։ Էրզրումից, Կարսից, Իգդիրից  պատվիրակությամբ մենք գնացինք Գյումրի։ Նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին մեր նկատմամբ։ Մենք ներկա գտնվեցինք հեռուստաալիքի ուղիղ եթերին, և հայ պաշտոնյաները մեզ ասացին, որ պետք է նայենք ապագային և կառուցենք ընդհանուր ապագա։ Երբ մենք դուրս եկանք փողոց, մարդիկ մեզ ասացին, որ տառապանքը պետք է թողնել ու խաղաղություն հաստատել, ուստի ժողովուդը խաղաղություն է ուզում, սակայն երկու կողմից ստատուս-քվո չեն ուզում, քանի որ նրանք շահում են այս իրավիճակից, սակայն մարդիկ են վճարում գինը»,-ասել է Կարսի նախկին քաղաքապետը։ Հիշեցնենք, որ Թուրքիան 1993-ից փակել  է Հայաստանի հետ սահմանը։

Էմմա Չոբանյան