Արցախի Բռի Եղցի վանական համալիրի տարածքում հողածածկույթը մաքրելիս խաչքար ու տապանաքար է հայտնաբերվել
Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, հուլիսի 21-ին Արցախի հնագույն պատմամշակութային վայրերից մեկում՝ Բռի Եղցի վանական համալիրում, իրականացվել են մաքրապատման աշխատանքներ, տեղեկացնում է ՀԱՍԵ Արցախի թեմը։
Վանական համալիրի տարածքը բուսածածկույթից ու հողածածկույթից մաքրելու ընթացքում բացահայտվել է մեկ խաչքար ու մեկ տապանաքար՝ իրենց արձանագրություններով։