Հայաստանում և Ֆրանսիայում նախապատրաստվում են Շառլ Ազնավուրի 100-ամյակին

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ:

Հանդիպման նպատակն էր քննարկել  Շառլ Ազնավուրի 100-ամյակին (2024 թ.) նվիրված միջոցառումների ծրագիրը, համագործակցության ուղիները:

Քրիստինա Ազնավուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիական կողմը նախապատրաստական աշխատանքների փուլում է. մինչև 2024 թ.-ը Ֆրանսիայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը, որի նախագիծն արդեն պատրաստ է, նախատեսվում է անցկացնել խոշորամասշտաբ համերգ, բացել Ազնավուրի կենսագործունեությանը նվիրված ցուցահանդես: Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման փուլում է Հայաստանում ևս Ազնավուրի արձանը տեղադրելու հարցը:  «Ազնավուր» հիմնադրամի տնօրենն առաջարկել է բոլոր միջոցառումներն անցկացնել Ֆրանսիայի հետ զուգահեռ, այդ թվում՝ արձանի տեղադրումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և ուրախությամբ փաստել, որ հայաստանյան կողմը սիրով կհամագործակցի հիմնադրամի հետ միջոցառումների ծրագիրն իրականացնելիս, և աշխարհահռչակ շանսոնյեի հոբելյանը Հայաստանում կնշվի նույնքան վառ, որքան Ֆրանսիայում:

«Մենք պատասխանատու ենք, որ հայ-ֆրանսիական օրակարգը որևէ հարցում չտուժի»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Քննարկման ընթացքում կողմերը որոշել են հոբելյանի շրջանակում ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ համակարգելու հոբելյանական միջոցառումները:

Արթուր Մարտիրոսյանն իրազեկել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է համակարգող աշխատանքային խումբ՝ Հայաստանում գործող Ֆրանկոֆոնիայի բոլոր դերակատարների միջև կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը և ծրագրային նախաձեռնություններն առավել արդյունավետ կազմակեպելու և իրականացնելու նպատակով: Խմբի անդրանիկ նիստը նախատեսվում է անցկացնել սույն թվականի հուլիսի 28-ին, որին հրավիրված է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անն Լույոն:

Հանդիպմանը մասնակիցներն անդրադարձել են նաև արդեն իսկ ձևավորված Ֆրանսիական ինստիտուտի և Շառլ Ազնավուրի թանգարանի տեղակայման խնդիրներին, գործունեության հեռանկարներին:

«Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են նաև Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի առկա խնդիրները, ներդրումների ծավալը և առաջիկա անելիքները:

Հիմնադրամը 12,5 մլն դրամի ներդրում է կատարել քոլեջի կահավորման, անհրաժեշտ տեխնիկայով, երաժշտական գործիքներով համալրման ուղղությամբ: Պարբերաբար կազմակերպվում են վարպետության դասեր, հրավիրվում են միջազգային ասպարեզում հայտնի մասնագետներ:

«Մեր նպատակն է մեծ ներուժ ունեցող երեխաների համար ճանապարհ հարթել դեպի համաշխարհային բեմեր, նպաստել նրանց տաղանդի զարգացմանը»,- ասել է Քրիստինա Ազնավուրը:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է համագործակցել և մասնակիցը դառնալ «Կատապուլտ», «Ստեղծագործ Եվրոպա», «ArtNexus» ծրագրերին, որոնց առանցքային նպատակն է զարգացնել մշակութային հաստատությունների և անհատ արվեստագետների կարողությունները: