Մեկնարկել է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը

Լուրեր

09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնն իրականացնում է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Ծրագրով նախատեսվում է իրականացնել Շիրակի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների հավաքագրում և տարածում՝ այդ աշխատանքներում հիմնականում ներգրավելով երիտասարդներին:

Շիրակի գյուղական բնակավայրերը ժողովրդական բանահյուսության հարուստ շտեմարաններ են։ Հացի, ջրի պաշտամունքին, կենցաղավարման ծեսերի տարբեր դրսևորումներին կարելի է հանդիպել մարզի Աշոցքի, Ամասիայի, Անիի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների համայնքներում, որոնց բնակիչները, գաղթելով Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից, մինչ օրս սրբորեն պահպանում են դրանք:

Ծրագրի արդյունքում նախատեսվում է իրականացնել 3 գիտական հոդվածների տպագրություն ՇՊՀ գիտական հոդվածների տեղեկագրում, 5 մեդիակոնտենտի, 2 տեսաֆիլմի և ուղեցույց-ձեռնարկի պատրաստում:

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը, սերունդների միջև մշակութային հաղորդակցման իրականացմանն ու արժեհամակարգի փոխանցմանը»,- ասված է հաղորդագրությունում։