Պետությունից 52 մլն դրամ հափշտակելու գործի շրջանակում քննվում է նաև Մաճկալաշենի թռչնաֆաբրիկայում հափշտակության դեպքը․ ԱՀ դատախազություն

Լուրեր

08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
Բոլորը

Ինչպես հայտնվել էր ավելի վաղ, ԱՀ գյուղատնտեսության նախարարության հաղորդման հիման վրա 19.04.2022թ. ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ խարդախության եղանակով պետությունից 52.500.000 դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ: Քրեական գործը ներկայումս գտնվում է նախաքննության փուլում՝ ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում: Այս մասին հայտնում է ԱՀ դատախազությունը։

«Հաշվի առնելով քրեական գործով քննության առարկայի շուրջ պարբերաբար ծավալվող հանրային քննարկումները և դրանց ընթացքում հնչող հայտարարությունները, հարկ ենք համարում շեշտել, որ հիշյալ գործով քննության է առնվում նաև ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում կառուցված թռչնաֆաբրիկայի շինարարության ընթացքում հնարավոր հափշտակություն կատարելու դեպքը: Քննիչի կողմից գործով նշանակվել են փորձաքննություններ նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ ԱՀ-ում գործող քաղաքաշինական նորմերին համապատասխանությունը որոշելու և շինարարական աշխատանքներում ՆՆՓ-ով սահմանված որակական ու քանակական պայմանների պահպանվածությունը պարզելու համար: Փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո ի հայտ բերված ենթադրյալ հանցավոր դեպքերին տրվելու են իրավական գնահատականներ»,- ասված է հաղորդագրությունում։