Ո՞ր մարզերը բաժին կհասնեն ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
Այսօր կամ վաղը կվճռվի նաեւ մարզպետների ճակատագիրը։ Այս պորտֆելները եւս կբաշխվեն կոալիցիոն սկզբունքով․ նախնական քննարկումների արդյունքում որոշվել է 2 մարզ «տալ» ՀՅԴ-ին, հավանաբար՝ Արագածոտնի եւ Գեղարքունիքի։ Արագածոտնում թերեւս կվերանշանակվի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանը։
ԲՀԿ-ին էլ մի քանի մարզ կհասնի, առայժմ հստակ է միայն, որ Սյունիքը։ ՀՀԿ-ական մարզպետներն արդեն ստարտի վրա են՝ հեռանալուն պատրաստ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: