Արցախում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ առաջիկա օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +36-ից մինչև +40 աստիճանի։

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ` սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

«ԱՀ ԱԻՊԾ-ն հիշեցնում է անվտանգության կանոնների մասին․

1️⃣Չնետե՛լ այրվող լուցկի եւ կամ չմարված ծխախոտի մնացորդ։
2️⃣Չկատարե՛լ չոր խոտի և կենցաղային աղբի այրում։
3️⃣Չվառել խարույկներ. խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում՝շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս թաց հողի շերտով, իսկ վերջում մարել ջրով կամ ծածկել հողով։
4️⃣Բացատներում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կարող են հանդիսանալ որպես այրող լինզաներ։
5️⃣Անտառային բուսածածկ տարածքներում չերթևեկել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաներով։
6️⃣Չթողնել /չթափել/ քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր /բացի հատուկ հատկացված տեղերից/։
ԱՀ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է զերծ մնալ հրդեհային անվտանգության կանոնների խախտումներից։

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ԱՀ օրենքով արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում։

Արգելվում է կենցաղային և արտադրական աղբը, ինչպես նաև թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, նրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում։

Թեժ գիծ 911,101,112»,- ասված է ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ։