«COVID-19-ի ընթացքում տևական ժամանակ ընտանիքի հետ կապ չունենալը բացասաբար է ազդել ազատազրկված կանանց վրա»․ Նարե Հովհաննիսյան

Լուրեր

08.06.2026 | 10:57
Ընտրատեղամասի հարակից տարածքում դանակահարության դեպքով վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով
08.06.2026 | 10:50
Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:33
Ալեքսանդր Զվերևն առաջին անգամ դարձել է «Ռոլան Գարոսի» չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:29
Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 10:20
Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին․ Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 10:04
Ամփոփվել են 2005 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2025 թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
Բոլորը

«Ազատազրկված կանայք հիմնականում խուսափում են իրենց ընտանիքի անդամների հետ երկարատև տեսակցություններց և կարճատև հանդիպումներ են ունենում: Հատկապես երեխաների դեպքում, հիմնականում հիմնավորումն այն է լինում, որ չեն ցանկանում իրենց երեխաները երկար ժամանակով հայտնվեն բանտային միջավայրում: Սովորաբար ազատազրկումը բացասաբար է անդրադառնում կանանց սոցիալական կապերի պահպանման, ընտանեկան կապերի վրա»,- COVID-19-ը և ազատազրկված ու պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանայք» թեմայով հանրային քննարկման ժամանակ այս մասին նշեց «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների շրջանակներում ՔԿՀ-ներում տեսակցություններն արգելվել էին:

«Դրանք փոխարինվել էին տեսակապով և հեռախոսակապով շփումներով, ՔԿՀ-ներն ապահովված են ինտերնետով և տեխնիկական միջոցներով՝ տեսակապով շփում ապահովելու համար: Այդ հնարավորությունը ստեղծվել է ի նպաստ ազատազրկված անձանց, որպեսզի կորոնավիրուսով վարակվելու ռիսկը նվազեցվի:

Այնուամենայնիվ, տևական ժամանակ ընտանիքի անդամների, հատկապես երեխաների հետ կենդանի շփում չունենալը բնականաբար որոշակիորեն բացասական ազդեցություն է թողել, հնարավոր չէ, որ դա հոգեբանական ազդեցություն ունեցած չլինի ազատազրկված կանանց վրա»,- նշեց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: