Զգուշացնում եմ հայերին՝ մի՛ հավատացեք Պուտինին․ կռվում ենք նաև ՀՀ-ի համար՝ ՌԴ-ն հաղթի, ԽՍՀՄ-ը կվերականգնի․ Ալեքսանդր Բոժկո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.02.2026 | 15:15
Պնդումը, թե, իբր, Փաշինյանը հավանություն է տվել Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը, չի համապատասխանում իրականությանը․ Նազելի Բաղդասարյան
02.02.2026 | 15:10
Իրանը քննարկում է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ​​​​գործընթացը և հույս ունի արդյունքների հասնել առաջիկա օրերին. ԱԳՆ խոսնակ
02.02.2026 | 15:02
Դպրոցներից բռնության և դրամահավաքի մասին բողոքներ են ստացվել // ՌԴ ՊՆ-ն առաջխաղացման մասին է հայտնել․ ԼՈՒՐԵՐ
02.02.2026 | 14:54
Կրեմլը հաստատել է՝ Աբու Դաբիում փետրվարի 4-5-ը երկրորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա
02.02.2026 | 14:50
Ռոնալդուն մտադիր է բոյկոտել «Ալ Նասրի» խաղերը
02.02.2026 | 14:35
Ադրբեջանցի պատգամավորը ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր ժամկետների մասին է խոսել
02.02.2026 | 14:29
ԱՄՆ սպառնալիքների ֆոնին՝ Հնդկաստանի բյուջեում գումար չի հատկացվել Իրանի «Չաբահար» նավահանգստի նախագծի համար
02.02.2026 | 14:21
Ֆուտզալի Բրազիլիայի հավաքականը՝ Կոպա Ամերիկայի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 14:09
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանին
02.02.2026 | 14:00
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր՝ մասնակցելու IPBES 12 լիագումար նիստին
02.02.2026 | 13:49
«Արմավիր» ՔԿՀ-ն գերժամանակակից անվտանգության սարքավորումներ է ձեռք բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 13:40
Հայաստանում սուր շնչառական վարակների դեպքերը նվազել են
02.02.2026 | 13:31
Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի դրոշակակիրը, մարզիկների մրցելույթների ժամանակացույցը
02.02.2026 | 13:22
Մոսկվայի և Կարսի պայմանագրերը հանվում են Նախիջևանի Սահմանադրությունից
02.02.2026 | 13:14
«Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի պատմության դասագիրքը չի խմբագրվի. Շահրամանյանի հայցը մերժվել է
Բոլորը

Factor TVի հարցազրույցը ՀՀում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյի հետ

Կան տեղեկություններ, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Դոնբասում մարտերի ժամանակավոր դադար է տրվել: Պատճառաբանությունում նշվում է, որ զինծառայողներին հնարավորություն է տրվել հանգստանալ: Շոյգուն ավելի վաղ հայտարարել էր, թե Լուգանսկի մարզն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել: Ժամանակավոր դադարի մասին տեղեկությունը հաստատել է նաև բրիտանական հետախուզությունը: Դուք ունե՞ք տեղեկություններ՝ պատերազմի դադար կա՞ և ի՞նչ ժամկետով: Եվ, ընդհանրապես, պատերազմն ի՞նչ փուլում է գտնվում:

-Կարծում եմ՝ ռուսական զորքը վերախմբավորվում է, դրա համար է օգտագործվում այդ դադարը. ռուսական զորքը թարմ տեսքի է բերվում, որպեսզի հետո շարունակի գրոհը Դոնբասում: Սպառվել է ՌԴ-ի ուժը, և հարկավոր է նոր զորք բերել, որ կարողանա կռվել և շարունակել գրավել։

Ուկրաինացի զինվորականները պատերազմի խորհրդանիշ դարձած Զմեինի կղզում դրոշ էին բարձրացրել, որի վրա գրված էր «Ռուսական ռազմանավ, հիշի՛ր Զմեինի կղզին»: Եվ Զելենսկին հայտարարել է, որ Արևմուտքից ստացած զենքն ազդեցություն է ունեցել մարտադաշտում, և ուկրաինացի զինվորականները նկատելի հարվածներ են հասցրել կարևոր կետերին, զգալիորեն նվազել է ռուսական բանակի հարձակողական ուժը։ Ի՞նչ դեր կատարեց Արևմուտքը Ուկրաինային աջակցելու հարցում, որ Ուկրաինան կարողացավ 135 օր դիմակայել հարձակումներին:

-Պետք է հիշեցնեմ իմ հայ բարեկամներին, որ Ուկրաինայի համար այդ հարձակումն անսպասելի էր, մենք չէինք սպասում, որ այդպիսի նենգ հարված կլինի Ռուսաստանի կողմից: Ուկրաինական բանակն ինչ-որ պատրաստություններ էր անցկացնում, բայց ոչ ոք չգիտեր՝ ինչ ուժերով պետք է հարձակվի Ռուսաստանը: Ենթադրվում էր, որ հարված կլինի Դոնբասի կողմում, բայց այն, որ ամբողջ սահմանի երկայնքով կլինի, դա, իհարկե, դժվար էր պատկերացնել: Այն հաջողությունները, որ Ռուսաստանն ունեցավ առաջին օրերին, պայմանավորված էր նրանով, որ Ուկրաինայի համար անսպասելի էր այդ հարվածը: Բայց հետո մեր զորքն ուշքի եկավ, և շատերի համար անսպասելի դիմադրություն ցուցաբերեց: Սկզբում ռուսների հետ դժվար էր կռվել, ՌԴ-ն կարողացավ ներխուժել մի քանի մարզերում, բայց շնորհիվ Արևմուտքից ստացած զենքերի՝ Ուկրաինան կարողացավ ուժ հավաքել և համապատասխան հարված հասցնել Ռուսաստանին, որպեսզի նա հետ քաշվի: Իհարկե, մեծ դեր են խաղացել Արևմուտքից ստացած զենքերը, մանավանդ՝ նորագույն զենքերը, որ մեզ տրամադրել են, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր հողը և մեր մարդկանց: Ռուսների բարբարոսությունն ակնհայտ էր. ռուսական բանակը ռմբակոծում էր ուկրաինական տարածքները, բնակելի շենքերը, ոչնչացնում էր գործարաններն ու ամեն տեսակի օբյեկտները: Նրանց նպատակներից է ոչ միայն ոչնչացնել Ուկրաինան՝ որպես պետություն, այլ նաև ուկրաինացիներին՝ որպես ազգ… Ուկրաինան ստիպված էր եռանդուն պայքարել, որովհետև ուրիշ ելք չուներ։ Ռուսները հայտարարել են իրենց գործողությունների դադարի մասին, իմ կարծիքով՝ դա հարկադրված քայլ է, որովհետև մեր պայքարն ու կռիվն այնքան ուժեղ էր, որ նրանք այլ ելք չունեին, քան ռազմական գործողությունների դադար վերցնելը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան