Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն կձևավորվի. «Ժողովուրդ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երկուշաբթի, երեքշաբթի կհայտարարվի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ձեւավորման մասին: Այդ կառավարության կազմում կլինեն ոչ միայն Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը, այլ նաեւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել 5 նախարարական պորտֆելի, փոխվարչապետի պաշտոնի, ինչպես նաեւ մարզպետների եւ թաղապետերի պաշտոնների շուրջ: ԲՀԿ-ն ցանկանում է արտակարգ իրավիճակների, էներգետիկ եւ բնական ենթակառուցվածքների, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության ու սպորտի նախարարությունները: Երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հայտարարել է, թե իրենք ակնկալում են կառավարության կազմում ներկայություն 1/3-ի չափով: Ենթադրվում է, որ ԲՀԿ-ն ավելի մեծ ախորժակ ունի ի հաշիվ ՀՅԴ-ի. հիմնական փաստարկն էլ այն է, որ ՀՅԴ-ն, ի տարբերություն իրենց, ԱԺ-ում փոքրաթիվ ներկայություն ունի: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին տրվելիք պորտֆելներին, ապա վերջինիս հետ դեռեւս հստակ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, առաջիկա օրերին կհստակեցվեն այդ հարցերը: Մինչ այդ նկատենք` երեկ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ կառավարության անդրանիկ նիստն անցկացրեց, բայց նախարարական հին կազմով: Ավելի ուշ հայտարարվեց կառավարության նոր անդամների նշանակման մասին, բոլորը՝ ՔՊ կուսակցությունից: Առաջին փոխվարչապետ նշանակվել է արդեն նախկին պատգամավոր Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ՝ Տիգրան Ավինյանը: Պաշտպանության նախարաի պաշտոնում նշանակվել է ԱԻ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԿԳ նախարար՝ Արայիկ Հարությունյանը, սփյուռքի նախարար՝ Մխիթար Հայրապետյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար՝ Սուրեն Պապիկյանը:

Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում: