Արցախի պետական նախարարը քննարկել է առողջապահության ռազմավարության նախագիծը բուժհիմնարկների ղեկավար կազմի հետ

Լուրեր

07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
07.08.2026 | 20:39
Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին հանդիպում է ունեցել Հանրապետության բոլոր պետական բուժհիմնարկների ղեկավար կազմի հետ՝ քննարկելու ոլորտի առկա իրավիճակը և հնգամյա ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից, Արտակ Բեգլարյանը և առողջապահության նախարարը լսել են Ստեփանակերտի և շրջանային բուժհիմնարկների ղեկավարների կիսամյակային ամփոփ հաշվետվությունները, հետաքրքրվել առկա հիմնախնդիրներով, որոնց լուծման ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Անդրադառնալով առողջապահության համակարգի ռազմավարության մշակման աշխատանքներին՝ պետական նախարարը, մասնավորապես, նշել է. «Ռազմավարության նախագծի մեջ պետք է հստակ սահմանված լինեն առողջապահական համակարգի հիմնարար բարեփոխումների ու զարգացման բոլոր ուղղությունները և դրանց իրագործման մեխանիզմները, ներառյալ՝ շենքային պայմանների, տեխնիկական ապահովվածության, կադրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, կանխարգելիչ առողջապահության և այլ կարևոր հարցեր: Նախատեսվում է ռազմավարությանը կից ունենալ միջոցառումների պլան, որոնցից յուրաքանչյուրը պետք է սահմանի հստակ նպատակներ, գործողություններ, ժամանակացույց և այլ տվյալներ: Դրա համար անհրաժեշտ է ձևավորել աշխատանքային խմբեր՝ ռազմավարական բոլոր ուղղությունների ծրագրերի մշակման և իրագործման համար: Այլ կերպ ասած՝ պետք է հատվածական ու կարճաժամկետ ջանքերից անցում կատարենք ռազմավարական ու երկարաժամկետ լուծումների»:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև տեղային և կարճաժամկետ բնույթի տարբեր խնդիրների լուծման հնարավորությունները, որոնք վերաբերում էին բուժհիմնարկներում հերթերի կառավարմանը, մասնաշենքերի օպտիմալ օգտագործմանը, էլեկտրոնային կառավարման համակարգի արդյունավետ կիրառմանը և այլ հարցերի: