ՀՀ անկախության 100-ամյակն ընձեռում է այն հնարավորությունը, երբ մեկ հարվածով կարելի է ճեղքել խեղկատակության վերածված դատավարությունների «Գորդյան հանգույցը». Գարեգին Չուգասզյանը՝ Արարատ Միրզոյանին

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը
 
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արարատ Միրզոյանի և Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանի հանդիպման մասին.
 
Ս.թ. մայիսի 10-ի երեկոյան ՀՀ  ԱԺ-ի  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը այցելել է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ և հանդիպել է Հիմնադիր խորհրդարանի նախագահ, անժամկետ հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Գարեգին Չուգասզյանին:
 
Գարեգին Չուգասզյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին և իրենց թիմին փայլուն իրականացված «թավշյա» հեղափոխության կապակցությամբ և իր շնորհավորանքները խնդրել հաղորդել անձամբ ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
 
Հանդիպումը ընթացել է հայտարարված հացադուլի և նրա պահանջների տեխնիկական իրականացման հնարավորությունների հարցերի շուրջ:
 
Ա. Միրզոյանը իր և իր կուսակից ընկերների անունից հորդորել է առողջական նկատառումներից ելնելով դադարեցնել արդեն իսկ 16 օր շարունակվող հացադուլը և հավաստիացրել, որ իրենք ամեն ինչ կանեն ՀՀ բոլոր քաղբանտարկյալներին օր առաջ ազատ արձակելու համար:
 
Ի պատասխան Գ. Չուգասզյանը շնորհակալություն է հայտնել իր առողջության նկատմամբ ցուցաբերված ուշադրության հանդեպ` միաժամանակ նշելով, որ անժամկետ հացադուլի  պահանջների ժամ առաջ իրականացումը հանդիսանում է սկսված հեղափոխության առաջնային խնդիրներից մեկը և քրեաօլիգարխիկ համակարգի հանցավոր դատա-իրավական  հիմնասյունի լիարժեք  ջախջախման մեկնարկի ազդարարումը:
 
Իսկ մայիսի 28-ին լրանալիք Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակն ընձեռում է այն բացառիկ հնարավորությունը, երբ մեկ հարվածով կարելի է ճեղքել արդեն իսկ բազմաթիվ միջազգային զեկույցներով դատապարտված և խեղկատակությունների շարքի վերածված դատավարությունների «Գորդյան հանգույցը»: Չի կարելի թերագնահատել Հայաստանի Հանրապետության համերաշխության և հաշտեցման մթնոլորտի վերականգնման այս հաղթաթղթի կարևորությունը:
 
Ուստի Գ. Չուգասզյանը, գիտակցելով խնդրի անհետաձգելիությունը, կշարունակի հացադուլը, որի պահանջները շարունակում են մնալ հայկական «Բաստիլ»-«Գուլագի» ազատագրման հետևյալ կետերը.
 
1.      Արմեն Սարգսյանի գլխավորած Հայաստանի գործող ադմինիստրացիան, մինչև սույն թվականի մայիսի 27-ը, պետք է անհապաղ նախաձեռնի Հայաստանի բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալների օր առաջ ազատման գործընթացը,
 
2.      Սույն թվականի մայիսի 28-ի Հայաստանի առաջին հանրապետության անկախության հարյուրամյակի կապակցությամբ հայտարարել այնպիսի լայն համաներում, որը ունակ լինի հաղթահարելու արատավորված արդարադատության համակարգի կողմից առաջացած սոցիալական դժգոհությունը և հիմքեր ստեղծի արդարադատության համակարգի նկատմամբ հավատի վերականգնման համար.
 
3.      Ստեղծել անցումային արդարադատության հանձնաժողով. որը կզբաղվի ռեժիմի գործած հանցագործությունների, ինչպես նաև նրա դեմ պայքարի ընթացքում զոհված քաղաքացիների հետ կապված քննությունների իրավաքաղաքական լուծումների որոնմամբ։