Գյումրիում «Իլյուզիաների թանգարան» է բացվել․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
Բոլորը

Գյումրիում այսօր տեղի ունեցավ Եվրոպական Միության աջակցությամբ հիմնադրված «Իլյուզիաների թանգարան»-ի պաշտոնական բացումը։ Նման թանգարան հիմնելու գաղափարը դեռ երեք տարի առաջ մտահղացել են մասնագիտությամբ տնտեսագետ Գրիշա Ամիրխանյանն ու նրա ընկերը՝ ինժեներ Մեսրոպ Հակոբյանը։ Նրանց աջակցել է Եվրոպական Միությունը՝ «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի, Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GiZ) կողմից։

«Իլյուզիաների թանգարան»-ի համահիմնադիր Գրիշա Ամիրխանյանը պաշտոնական բացման իր ելույթում նշեց, որ նման թանգարան ստեղծելու գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ այցելել են Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի թանգարան ու վերադարձել մեծ տպավորություններով։ Այնուհետ սկսել են ուսումնասիրել եվրոպական երկրների նմանատիպ թանգարանների փորձը, որոշ ցուցանմուշներ տեղայնացրել են, որոշներն էլ՝ ինքնուրույն ստեղծել։

«Սկզբում մեզ թվում էր, թե մենք ընդամենը 2-3 ամսում կարողանալու ենք ստեղծել թանգարան, բայց հետո հասկացանք, որ կան ցուցանմուշներ, որոնցից յուրաքանչյուրի վրա պետք է ծախսել 2-3 ամիս։ Ինչո՞ւ որոշեցինք Գյումրիում ստեղծել թանգարանը․ ի սկզբանե մեր մտքում երկու քաղաք էր՝ որպես թանգարանի ստեղծման հավանական վայր․ մեկը Երևանն էր, մուսը՝ Գյումրին։ Ի վերջո, կանգ առանք Գյումրիի վրա, որովհետև Գյումրիում զբոսաշրջության զարգացման տեմպերը շատ արագ են, բացի այդ մի բան պակասում էր այս քաղաքում, դա ցերեկվա ժամերին ժամանցի վայրն էր։

Իհարկե, Գյումրին հարուստ է բազմաթիվ թանգարաններով ու պատմամշակութային վայրերով, բայց այսպիսի ժամանցի վայր Գյումրիում չկա, և որոշեցինք՝ հենց Գյումրիում պետք է լինի։

Մեզ Գյումրիի վրա վերջնական կանգ առնելու հարցում օգնեց Եվրամիության «Ինովացիոն տուրիզմ և նորարարական տեխնոլոգիաների զարգացում» ծրագիրը, որն իրագործվում է հյուսիսային մարզերի համար։ Եվ հենց այդ դրամաշնորհային ծրագիրը մենք տեսանք, միանգամից որոշեցինք, որ այդ քաղաքը հենց Գյումրին է լինելու», -ասաց Գրիշա Ամիրխանյանը։
Նրա բնութագրմամբ՝ փորձել են կրթությունը դարձնել ժամանցային․ թանգարանում այս պահին ցուցադրված է ֆիզիկայի, մաթեմատիկայի, հոգեբանության վրա հիմնված շուրջ 50 ցուցանմուշ։
Ցուցանմուշները, ըստ Գրիշա Ամիրխանյանի, առաջին հայացքից խաղալիք են թվում, բայց դրանք կրթում են մարդկանց, խորացնում նրանց հետաքրքրասիրությունը բնական գիտությունների նկատմամբ։

Արմիկ Մովսիսյան