Հեռացող Արթուր Դավթյանի վերջին «նվերը». համացանցի վերահսկողություն` «Ռոսկոմնադզորի» օրինակո՞վ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Գլխավոր դատախազի պաշտոնից հեռացող Արթուր Դավթյանը պաշտոնավարման վերջին շաբաթներին աղմկահարույց նախաձեռնությամբ է հանդես եկել։ Դավթյանը դիմել է Կառավարությանը՝ առաջարկելով պետական վերահսկողություն իրականացնել ինտերնետով տարածվող տեղեկատվության նկատմամբ և, ըստ անհրաժեշտության, պարտադրել դրանք հեռացնել։ Սա կարող է վերաբերել ոչ միայն լրատվամիջոցներին, այլ նաև, օրինակ, ֆեյսբուքում գրառում կամ յութուբում տեսանյութ հրապարակող օգտատերերին։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Դատախազության այս նախաձեռնությունը խոսքի ազատության սահմանափակման փորձ է որակում։

Արթուր Դավթյանին, ըստ ամենայնի, ոգևորել է ռուսական մամուլի նկատմամբ ռեպրեսիաներ կիրառող «Ռոսկոմնադզոր»-ի օրինակը, որի մասին հիշատակում կա Գատախազության տարածած հաղորդագրությունում։

«Ինքնասպանությունների և թմրամիջոցների վաճառքի և այլ տեղեկատվության հայտնաբերման դեպքում, ՌԴ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից գործադիր իշխանության դաշնային մարմնին /Роскомнадзор/ ներկայացվում է տվյալ տեղեկատվության անհապաղ հեռացման և ինտերնետ ռեսուրսների հասանելիության սահմանափակման պահանջ: Իրավասու մարմնի կողմից տեղեկատվությունը ստանալու պահից 1-օրյա ժամկետում ինտերնետ ռեսուրսի տիրոջ կողմից տեղեկատվությունը չհեռացվելու դեպքում տվյալ ինտերնետ ռեսուրսի հասանելիությունը սահմանափակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։

Դատախազությունը, ըստ փորձագիտական շրջանակների, այսպիսով ոչ թե փորձ է անում կանխել ինքնասպանություններն ու թմրանյութերի վաճառքն անչափահասների շրջանում, այլ մտադիր է վերահսկել լրատվամիջոցներն և ֆեյսբուքյան օգտատերերին։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ Արթուր Դավթյանն առաջարկում է Հայաստանում անել այն, ինչ անում է Ռուսաստանի Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների վերահսկողության դաշնային ծառայությունը։ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուց հետո այս գործակալությունը ՌԴ Դատախազության ցուցումով մեկ տասնյակից ավելի ռուսական և միջազգային լրատվամիջոցների գործունեություն դադարեցրեց։ Շատերի դեպքում հիմնավորումն ընդամենն այն էր, որ Ռուսաստանի սկսած ռազմական գործողություններն այս լրատվամիջոցներն անվանում էին «պատերազմ»։ Դատախազությունը, թեև իր առաջարկի հիմնավորման մեջ հիշատակում է նաև Գերմանիայի փորձը, սակայն փորձագետներն այդ տարբերակի կիրառումը Հայաստանում իրատեսական չեն համարում։

Ուշագրավ է, որ Դատախազության այս նախաձեռնությանը նախորդել էին հայ-ռուսական ամենաբարձր մակարդակի շփումներ և գործընթացներ։ Մասնավորապես, ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում Պուտինի հետ ստորագրվել էր համաձայնագիր, որտեղ առանձին կետով ընդգծվում էր երկու երկրների ներքին գործերին միջամտելու նպատակով ժամանակակից տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների կիրառման դեմ պայքարի անհրաժեշտությունը։ Սրան հաջորդեց Հայաստանի և Ռուսաստանի ԱԽ քարտուղարների կողմից համատեղ փաստաթղթի ստորագրում։ «Ռոսկոմնադզոր»-ի հայկական տարբերակի հնարավոր ներդրման պատկերն ամբողջացնում է այս տարի Պուտինի կողմից Արթուր Դավթյանին տրված մեդալը։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այս ամենում կապ է տեսնում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնեց, որ Գլխավոր դատախազությունից եզրակացության համար նախագիծ դեռ չեն ստացել։ Կիրակոսյանը, սակայն, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նոր նախաձեռնությունը չի կարող խախտել մարդու հիմնարար իրավունքները։

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն էլ շեշտում է՝ կարծիքի ազատ արտահայտման վրա որևէ ճնշում կամ սահմանափակում չպետք է լինի, քանի որ Հայաստանը ժողովրդավարական արժեքներ կրող պետություն է։

Գլխավոր դատախազությունն աղմկահարույց այս նախաձեռնության նախագիծը դեռ պաշտոնապես չի դրել շրջանառության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան