Վիտալի Բալասանյան, Արայիկ Հարությունյան, դուք իշխելու իրավունք չունե՛ք․ Բերձորը, Աղավնոն հանձնել են թուրքին՝ պատմության մեջ դա է գրվելու․ Տիգրան Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 10:47
Դատախազությունը պահանջում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբորից բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա ու 236 մլն դրամ
14.05.2026 | 10:39
Վթարների պատճառով թիվ 5, 15, 31 երթուղիները սպասարկող ավտոբուսներ ուշացումով կաշխատեն
14.05.2026 | 10:30
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավը Աջափնյակում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 14-ի դրությամբ
14.05.2026 | 10:03
Հենրիխ Մխիթարյանը հերթական տիտղոսն է նվաճել «Ինտերի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
14.05.2026 | 09:53
ԿԳՄՍՆ-ում քննարկվել է ժամանակակից արվեստի և գրահրատարակչության 2027-2029 թթ. ծախսային ծրագիրը
14.05.2026 | 09:38
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրային սահմանափակումների վերացումը
14.05.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
Բոլորը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս Արցախի ԱԺ-ում խոսել է թե՛ Լաչինի գործող միջանցքին փոխարինող նոր միջանցքի կառուցման, թե՛ Բերձորից, Աղավնոյից դուրս գալու սցենարների մասին։ Նոր միջանցքի մասով նա ասել է, թե, իբրև, նոր երթուղի ընտրել են լավագույն տարբերակը՝ անվտանգության խնդիրը հիմք ընդունելով, բանակցել են Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, որոշումը կայացրել է Արցախի Անվտանգության խորհուրդը։ Ըստ նրա՝ նոր երթուղու շինարարական աշխատանքներից հետո արցախյան կողմը հնարավորություն է ունենալու «իր կարծիքն ասել»՝ որակակական, անվտանգային իմաստներով ստանդարտներին համապատասխանո՞ւմ է։

Իսկ ահա Ադրբեջանի վերահսկողությանն անցնելիք բնակավայրերի մասով Արցախի նախագահը ներկայացրել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունում գրված է, որ Բերձորից պետք է հայկական կողմը դուրս գա․ «Լաչինի միջանցքի նոր երթուղու դեպքում Բերձորից պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք, շարունակելու ենք բանակցությունները, մեր պայքարը»։

Ասել է նաև՝ ինքը որքան գիտի՝ Սուսում այլևս բնակիչ գրեթե չկա, նրանք Բերձորի բնակիչների հետ ստացել են կամ ստանում են փոխհատուցումներ։

Ընդդիմադիր «Վաղվա Արցախ» կուսակցության համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը Factor TV-ի հետ հարցազրույցում հիշեցնում է, որ նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը բազմիցս խախտել է հրադադարի եռակողմ հայտարարությունը՝ հարձակվելով Խծաբերդի, Հին Թաղերի վրա, սպանելով և գերեվարելով հայ զինծառայողներին, չվերադարձնելով և ապօրինի պահելով հայ ռազմագերիների, ապա տեղի ունեցավ Փառուխի դեպքը և Քարագլխի վրա ամրանալը․ «Մենք տեսնում ենք, որ հերթականությամբ թուրքերը չեն հետևում այդ հայտարարությանը, և իրենց հարմար դիրք են ընդունում, գյուղեր են գրավում, ինչը շարունակական է լինելու։ Այս ֆոնին արդյո՞ք ճիշտ է խոսել նոյեմբերի 9-ի հայտարարությունը հայկական կողմից պահպանելու մասին»։

Արցախցի ընդդիմադիր գործիչը հարցեր է բարձրացնում Արցախի ներկա ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների վերաբերյալ․ «Հիմա Բերձորը հանձնում են։ Արայիկ Հարությունյանը երդում է տվել, որ պահպանելու է, պատասխանատու է։ Ինքն անընդհատ մեջտեղ է բերում Անվտանգության խորհրդին, ԱԺ-ում ասում է՝ քննարկում լինի։ Հարց է ծագում՝ ո՞վ է հանձնելու այդ տարածքները։ Արայիկ Հարությունյանը դա միայնա՞կ է անում, թե՞ Վիտալի Բալասանյանի հետ։ Մենք ո՞նց ենք խոսում այդ պայմանագրի կետերից»։

Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի այս հարցադրմանը՝ «Հավաքվենք, որոշենք, ասենք՝ չենք ընտրում այդ ճանապարհը, բայց հետևանքների համար միասին ենք պատասխան տալու, մեր երկրի ավելի քան 120 հազար բնակչի ճակատագրի մասին էլ պիտի մտածենք», «Վաղվա Արցախ» կուսակցության համահիմնադիրը հարց բարձրացրեց․ «Իսկ 44-օրյա պատերազմի համար Արայիկը պատասխան տվե՞լ է, որ հիմա ասում է՝ միասին ենք պատասխան տալու, թե՞ Քարագլխի, Խծաբերդի համար է պատասխան տվել, թե՞ իր նշանակած Վիտալի Բալասանյանն է պատասխան տվել՝ տղային պահել է, կոչեր է անում պատերազմի։ Այդ մարդիկ բարոյական իրավունք չունեն իշխելու՝ երկուսն էլ՝ Վիտալին էլ, Արայիկն էլ իրավունք չունեն հանձնելու որոշում կայացնել։ Եթե կայացնում են, պատմության մեջ գրվելու է, որ Արայիկն ու Վիտալին հանձնել են մեր հայրենիքը թուրքին»,- նշեց արցախցի ընդդիմադիր գործիչը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան