«Լույս» հիմնադրամը դադարեցնում է իր ֆինանսական մասնակցությունը «FAST» հիմնադրամի հետագա աշխատանքներին. Սերժ Սարգսյանի գրասենյակ

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը
«Լույս» հիմնադրամը դադարեցնում է իր ֆինանսական մասնակցությունը «FAST» հիմնադրամի հետագա աշխատանքներին. այս մասին հայտնում են Սերժ Սարգսյանի գրասենյակից։

Հաղորդագրությունը մեջբերում ենք ստորև. 

«Պարոն Ռուբեն Վարդանյանին

Պարոն Նուբար Աֆեյանին

Տեր Մեսրոպ քահանա Արամյանին

Պարոն Արթուր Ալավերդյանին

«FAST» հիմնադրամի հարգելի՛ հիմնադիրներ,

ՀՀ պաշտոնաթող նախագահ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի հիմնադիր Սերժ Սարգսյանի գրասենյակը տեղեկացնում է, որ «Լույս» հիմնադրամը մայիսի 31-ից ի վեր դադարեցնում է իր ֆինանսական մասնակցությունը «FAST» հիմնադրամի հետագա աշխատանքներին։ 

Ներկայումս «Լույս» հիմնադրամը գտնվում է իր ընթացիկ ծրագրերի քննարկման ու վերաիմաստավորման փուլում, որպեսզի որոշի կրթական ծրագրերի ապագա հիմնական ուղղությունները։

Վստահ ենք, որ «FAST» հիմնադրամը շարունակելու է իր ուրույն դերն ունենալ Հայաստանի ապագա տեխնոլոգիական առաջընթացի և նորարարությունների համար միջավայր զարգացնելու գործում։

Շնորհակալ ենք անցած ժամանակահատվածում համատեղ աշխատանքի համար»։