Քաղաքացին հաղորդում է տվել, որ ոստիկաններն իր գրպանը թմրամիջոցի երկու փաթեթ են գցել. ՀՔԾ

Լուրեր

16.06.2026 | 14:14
ԵՄ-ն աշխատում է խոշոր տնտեսական աջակցության փաթեթի վրա՝ Հայաստանին օգնելու դիմակայել ՌԴ անարդար առևտրային սահմանափակումներին․ Կալլաս
16.06.2026 | 14:06
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
16.06.2026 | 14:05
Որոշում ենք կայացրել նիստերին չմասնակցել. Արմեն Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 13:57
Ընտրակաշառքի վերաբերյալ նոր օրենք է լինելու. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 13:50
Բացահայտվել է 292 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
16.06.2026 | 13:40
Ընդդիմությանը առաջարկում եմ մանդատները չվերցնել. ԱԺ-ի աշխատանքը չի տուժի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 13:31
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.50 տոկոս․ ԿԲ
16.06.2026 | 13:25
Կվիճեմ ձեզ հետ, որ շատ այլ երկրներում հնարավոր է ցածր տոկոսներով վարկեր վերցնել․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 13:17
Ուկրաինա է հասել հայկական ծաղիկների առաջին խմբաքանակը
16.06.2026 | 13:08
ԱԱ-2026․ Պայքարը սկսում են աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնը
16.06.2026 | 13:03
«Միասնության թևերը» չի բացառում փողոցային պայքարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 12:59
Պուտինը հրամանագիր է ստորագրել Պետդումայի ընտրությունները սեպտեմբերի 20-ին անցկացնելու մասին
16.06.2026 | 12:54
«Կեղծիք տարածողը Դո՛ւք եք․ հիվանդանոցը չի կառուցվում»․ Թագուհի Թովմասյանը՝ Անահիտ Ավանեսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 12:45
«Արարատցեմենտ»-ում ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել․ Դատախազությունը դիմել է Կառավարությանը
16.06.2026 | 12:40
Հայտնի են հայկական ակումբների հավանական մրցակիցները եվրագավաթներում․ վիճակահանությունն այսօր է
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ և 309-րդ հոդվածների 1-ին մասերով: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ 

Այսպես, Գ. Հ.-ն հաղորդում է տվել, որ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու կասկածանքով ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ անձնական խուզարկություն կատարած ոստիկանն աննկատ իր բաճկոնի գրպանն է գցել թմրամիջոցի երկու փաթեթ, այնուհետև հայտարարել, թե, իբր, դրանք հայտնաբերվել են իր անձնական խուզարկությամբ:

 Մյուս քրեական գործը հարուցվել է Երևանի բնակիչ Գ. Գ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իրեն պատկանող` Երևան քաղաքում գործող խանութից հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ոստիկանները իրենից պահանջել են գողության դեպքով բողոք չներկայացնել` հայտնելով, որ տվյալ արարքը կատարած անձինք զբաղվում են մանր գողություններ կատարելով, և նույնիսկ բողոքելու դեպքում նրանք չեն կարող դատապարտվել ազատազրկման:

Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է ՀՀ Արարատի մարզի բնակիչ Ի. Ա.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս դատական նիստի ժամանակ հայտնել է, որ կնոջը ծեծի չի ենթարկել, այլ նման բովանդակությամբ ցուցմունք տալուն հորդորել է վարույթն իրականացրած քննիչը, ով խոստանալով իրեն քրեական պատասխանատվության չենթարկել` համոզել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տալ, թե իբր մի քանի հարվածներ է հասցրել կնոջը:

Պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության առթիվ ևս մեկ քրեական գործ է հարուցվել Սյունիքի մարզի բնակչուհի Հ. Ս.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ իր ընկերուհու դրամապանակից 4000 ՀՀ դրամ գումար է հափշտակել, սակայն ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում նույն բաժնի պաշտոնատար անձն իրենից պահանջել է բացատրություն տալ, որ գողացել է 10.000 ՀՀ դրամ: Հակառակ դեպքում սպառնացել է իր նկատմամբ բռնություն գործադրել:

Ի դեպ, ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը գերազանցող գումարի հափշտակությունը քրեորեն պատժելի արարք է համարվում:

Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված բոլոր դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով կատարվում է նախաքննություն: