ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն ու Նեմանյա Ստարովիչը քննարկել են տեխնոլոգիական ոլորտի սերբիական փորձը

Լուրեր

04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 29-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության պատվիրակությանը՝ Սերբիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Նեմանյա Ստարովիչի գլխավորությամբ, հայտնում են ԲՏԱՆ մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը մասնակցել է նաև Սերբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը և Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը։

Կողմերը փոխադարձ ներկայացրել են տեխնոլոգիական ոլորտի իրենց ձեռքբերումներն ու իրականացվող ծրագրերը, նախանշել երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները։

Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է նախարարության գործունեությանը և իրականացվող աշխատանքներին, ներկայացրել ՀՀ կառավարության քաղաքականությունն՝ ուղղված ոլորտի զարգացմանն ու առաջընթացին։

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել թվայնացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, տեխնոլոգիական կրթությանը, տրամադրվող հարկային արտոնություններին, «Ինժեներական քաղաք» ծրագրին։

Նեմանյա Ստարովիչը ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի սերբիական փորձը՝ առանձնացնելով թվայնացման, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման, տեխնոլոգիական կրթության ուղղությունները, ընդգծել արդյունաբերության մեջ տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը, որում նշանակալի ձեռքբերումներ ունի Սերբիայի Հանրապետությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկայացված ոլորտների վերաբերյալ երկու երկրների միջև համագործակցության մի շարք հնարավորություններ։ Անդրադարձ է կատարվել նաև վերջերս ուղեծիր դուրս բերված Հայաստանի առաջին արբանյակին: